Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայացրել է թե ինչպես են իրականացվում Լեռնային Ղարաբաղում մնացած բնակիչների որոնումները։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ: Ոմանք բժշկական օգնության, սննդի և ջրի կարիք ունեն:
Հաղորդվում է նաև, որ տները, խանութները լքված են, փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ և կատուներ:

















































