ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց որ իրենք ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն են արել, այլ` սիրո և համերաշխության հեղափոխություն, ու որ վենդետաներ չեն լինելու:
Ըստ նրա՝ սա կարևոր նրբություն է, քանի որ վենդետաների գործելակերպ չորդեգրելն իրենց հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ։
Իրենց մոտեցումը եղել ու մնում է նույնը` արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն ու գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա։


















































