kyivindependent.com-ը գրում է, որ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Կիևում, Լվովում, Դնեպրում, Խարկովում և Օդեսայում քաղաքացիական զոհերի մասին այն բանից հետո, երբ Ռուսաստանը դեկտեմբերի 29-ի գիշերը հարվածներ է հասցրել անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով՝ թիրախավորելով Ուկրաինայի շրջանները:
Կիևում առնվազն 7 մարդ վիրավորվել է, բազմաթիվ բազմաբնակարան շենքեր են վնասվել։
Լվովում մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել:
Խարկովի վրա 20 հարված է հասցվել, ինչի հետևանքով մահացել է մոտ 35 տարեկան մի տղամարդ, վիրավորվել՝ առնվազն 11 մարդ։


















































