Լրագրողների հետ զրույցում ի պաշտպանություն Մայր Աթոռի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հայտնեց, որ ակցիայի նպատակն է ի լուր աշխարհի ու բոլոր նրանց, ովքեր փորձում են ոտնձգություն իրականացնել Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի, բարձրաստիճան եկեղեցականների դեմ, ցույց տալ, որ իրենք ու իրենց ուղղորդող անձինք չեն կարողանալու հասնել իրենց նպատակներին։
Ըստ նրա՝ հայ առաքելական եկեղեցին միակ մնայուն կանգուն կառույցն է, որտեղ իշխանության ձեռքերը չեն հասել, նրանք փորձում են այստեղ էլ ուղղորդել։ Բոլորս էլ տեսնում ենք, որ խոր անդունդ կա ՀԱԵ-ի դավանած արժեքների ու օրվա իշխանությունների արժեքների միջև։ Բոլորս ականատես ենք լինում, որ Վեհափառը չի կիսում օրվա իշխանությունների՝ հայրենիքին, պետությանը վերաբերող քաղաքականությունը։ Այսօր էլ մենք մեծ արհավիրքի առաջ ենք կանգած ու այս շարժումը հենց հիմա նախաձեռնելու պատճառն այն էր, որ ինչ-որ մասսաների փորձեն շեղել այն պայթյունավտանգ իրավիճակից, որ հասունացել է մեր երկրի շուրջ։
Նա նաև հավելեց, որ այսօր եկեղեցու դեմ ակցիա իրականացնողներն ուղղորդվում են օրվա իշխանությունների կողմից։


















































