Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ | Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք | ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից | Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Իվետա Տոնոյան | Կառավարությունը Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Լրահոս

Քասախ գյուղում կատարված uպшնnւթյnւնը բացահայտվել է. նոր մանրամասներ

ՀՀ ոստիկանությունից NewDay.am-ին հայտնում են․

Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել էր:
Իրացնելով ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Հրազդանի, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 23-ի ժամը 16.15-ի սահմաններում Քասախ գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ 35 և 32 երկու երիտասարդ իրենց 63-ամյա հոր հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, շենքի բակում դիտավորությամբ քարերով հարվածել և վնասել են 33-ամյա հարևանի «Մազդա» մակնիշի մեքենան, ինչից հետո եղբայրները գնացել են գյուղի փոստատան մոտ, որտեղ հանդիպելով 52-ամյա համագյուղացուն՝ կանգնեցրել են նրա վարած «Համերը» և սկսել են վիճաբանել հետը: Այդ ընթացքում էլ եղբայրներից 35 տարեկանը դանակով հարվածներ է հասցրել 52-ամյա տղամարդու կրծքավանդակին և որովայինին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև եղբայրները նստել են նրա «Համերը» և սկսել են անկանոն երթևեկել գյուղի փողոցներով՝ դիտավորյալ վնասելով կայանված «Մերսեդես», «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաները:
Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից փետրվարի 26-ին Քասախ գյուղի վերոհիշյալ երեք բնակիչների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Խափանման միջոցը՝ կալանք:
Իրացնելով ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի և ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունները՝ ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի բաժինների և ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ի ժամը 16.30-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Նաիրիի քննչական բաժին են ներկայացվել Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա, 35-ամյա և 63-ամյա տղամարդիկ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քասախ գյուղի Խաչանովի փողոցի տներից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ 100 գրամ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:
Քրեական վարույթը շարունակվում է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև