Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ | Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք | ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից | Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Իվետա Տոնոյան | Կառավարությունը Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Լրահոս

Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11,5 հա տարածքով. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11,5 հա տարածքով:

«Ուզում եմ հիշեցնել, որ տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել: Երևանի քաղաքապետարանը «Կասկադ»-ի ընդհանուր բարեկարգման և կառուցապատման համատեքստում առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով»,- հավելեց Ավինյանը:

Նա ընդգծեց, որ նախնական քննարկումից հետո պետք է ունենան «Կասկադ»-ի հետագա կառուցապատման ամբողջական ծրագիրը։

Տիգրան Ավինյանը նաև ասաց, որ մայրաքաղաքին է վերադարձվել նաև «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը՝ շեշտելով, որ համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև