Skip to main content

Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Լրահոս

ԱՐՏԱԿԱՐԳ․ Ռnւuшuտшնը 8 հրթիռի հшրվшծով շարքից հանել է Ուկրաինայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը

Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Յուրի Բելոուսովը ասել է, որ Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, որը գտնվում է Զապորոժիեում և Ուկրաինայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանն է, դադարեցրել է աշխատանքը լուրջ վնասների պատճառով։ Անցած գիշեր ռուսական կողմի հրետակոծության ժամանակ հիդրոէլեկտրակայանը խոցվել է ութ անգամ։

Ըստ Բելոուսովի՝ այսօր Զապորոժիեն ենթարկվել է ամենազանգվածային հարձակմանը. ութ անգամ խոցվել է հենց հիդրոէլեկտրակայանը, այսինքն՝ ութ հրթիռ խոցել է Ուկրաինայի համար չափազանց կարևոր այս օբյեկտը, որը ոչ միայն հզոր էներգետիկ բաղադրիչ է պարունակում, այլև այլ գործառույթներ է կատարում։

Kommersant.ru-ն գրել է, որ նա նաև ասել է, որ իրենք կփորձեն հնարավորինս արագ վերականգնել և վերագործարկել կայանը, սակայն վնասը շատ լուրջ է։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով Ուկրաինայի տարբեր շրջաններում վնասվել են արտադրական օբյեկտներ և էլեկտրաէներգիայի փոխանցման ու բաշխման համակարգեր։

Ըստ նրա՝ սա վերջին ժամանակներում ամենախոշոր հարձակումն է Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։

«Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտարարել է, որ Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, որը գտնվում է Զապորոժիեում, հրետակոծության է ենթարկվել։

Նախարարն ասել է, որ նպատակը ոչ թե պարզապես վնասելն է, այլ նախորդ տարվա նման կրկին փորձել լայնածավալ խափանել երկրի էներգետիկ համակարգը։

Գալուշչենկոն հավելել է, որ հրետակոծության ժամանակ հոսանքազրկվել է նաև Զապորոժիեի ատոմակայանը մատակարարող էլեկտրահաղորդման գծերից մեկը։

Ուկրաինայի որոշ շրջաններում հոսանքազրկումներ են. Ուկրաինական ԴՏԷԿ էներգետիկ հոլդինգը պնդում է, որ ընկերության ՋԷԿ-երը հրետակոծության են ենթարկվել, և դրանց սարքավորումները լրջորեն վնասվել են։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ անցած գիշեր քաղաքում 15 պայթյուն է տեղի ունեցել, հարձակումներն ուղղված են եղել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Խարկովի պոմպային ենթակայաններում հոսանքի կորստի պատճառով ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների պատճառով երթուղիներում էլեկտրական տրանսպորտ չի գործի։

Ուկրաինայի Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը պնդում է, որ հրետակոծության պատճառով Զապորոժիեի ԱԷԿ-ը հայտնվել է հոսանքազրկման եզրին։ Զապորոժիեի ԱԷԿ-ի ղեկավարությունը հայտնել է նաև բարձրավոլտ երկու գործող գծերից մեկի աշխատանքի դադարեցման մասին։ Ընդգծվել է, որ ատոմակայանի անվտանգությանը վտանգ չի սպառնում։

Դնեպրոպետրովսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը նույնպես հայտնել է հրետակոծության մասին։ Նրա խոսքով՝ գրոհի է ենթարկվել Կրիվոյ Ռոգի էներգետիկ ենթակառուցվածքը, քաղաքում մտցվել է էլեկտրաէներգիայի անջատումների արտակարգ ժամանակացույց։

Facebook
Twitter

Կարդացեք նաև