ԱԺ-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր, այս մասին
«Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ՝ նվազագույն իրավունքները չերաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ այլ խնդիրներ, որոնք վերաբերում են անձին ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները նրան չներկայացնելուն կամ, որ ավելի մտահոգիչ է, եթե սա տեղի է ունենում այն պարագայում, երբ անձը քրեական որոշակի գործընթաների շրջանակներում է ազատությունից զրկվում»,- նշեց նա:
Ըստ Մանասյանի` արձանագրվել է նաև հավաքի մասնակիցների կողմից բռնություն, բռնության կոչերի անթույլատրելիություն, ատելության խոսքի անտթույլատրելիություն:
«Հետևաբար, խնդիրներին չի կարելի նայել միակողմանի»,- հավելեց նա:
Մանասյանի խոսքով` խնդիրները պետք է ոչ թե օգագործել, այլ` փորձել գտնել լուծումներ:


















































