Որևիցե երկրում կա պաշտոնյա, որ պետական պաշտպանության ենթակա չէ՞, լո՞ւրջ։ Ձեզ թվում է` դա իմ ընտրությո՞ւնն է։
Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա ասաց, որ ինքը երևանցի տղա է, միշտ Երևանի կենտրոնում քայլել է ու միշտ էլ քայլելու է։
«Բայց դուք ականատես եղաք, որ իմ ընկերոջը սպանում էին, այնքան հարձակվեցին վրան ու հարվածեցին, մինչև մտածեցին մահացել է, նոր այդ մարդուն հանգիստ թողեցին»,- նշեց նա։
Նա ընդգծեց՝ այդ դեպքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ է Երևանով ման գալիս թիկնապահով, «եթե, իհարկե, Երևանով կարողանում է ման գալ»։
«Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ երեք հոգի հետս գալիս են, դա ընտրության հարց չէ»,- ասաց Սիմոնյանը։


















































