Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

«Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար. Հանրապետության հրապարակ

Площадь Республики/Հանրապետության հրապարակ  տելեգրամյան ալիքը հոդված է հրապարակել, ներկայացնում ենք այն․

Երևանում օրերս կայացավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը պատրաստվում է քաղաքական ակտիվություն ցուցաբերել՝Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կուսակցության առանցքային ուղենիշներից մեկն է:

Նշենք, որ «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

Կուսակցության համահիմնադիր Արսեն Վարդանյանը համագումարին հայտարարել է, որ իրենք ոչ մի շարժման մաս չեն կազմում՝աջակցում են Բագրատ սրբազանի շարժմանը, սակայն կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Արշակ Կարապետյանն է: Վարդանյանը շեշտեց, որ միայն Արշակ Կարապետյանը կարող է դուրս բերել ՀՀ-ն այս ծանր վիճակից: Նրա խոսքով, կուսակցության կորիզը կազմում են գործող և նախկին սպաներ՝ուժայիններ:

Կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ արեց՝կապված ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքականության հետ, առկա մարտահրավերների և կուսակցության հետագա ծրագրերի ու ռազմավարության:

Կարապետյանը նշել է, որ կուսակցության նպատակը՝հայոց պետականության պահպանումն է և զարգացումը: Ըստ նրա, Փաշինյանի քայլերը հանգեցրել են «ռազմավարական տուպիկի», որի մեջ հայտնվել է Հայաստանը:

«Ռազմական ոլորտում Ռուսաստանից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներից հեռու մնալը երկիրը մենակ է թողնում արտաքին սպառնալիքի առջև։ Եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, ապա մոտ ժամանակներս մեր երկիրը կարող է զրկվել Սյունիքի մարզից և ներքաշվել տարածաշրջանային հակամարտության մեջ՝ գրեթե չունենալով հաղթանակի շանսեր առանց իրական պատմական Դաշնակիցների օգնության»։,-նշել է նա:

Կարապետյանի ուղերձը կայանում է նրանում, որ Փաշինյանն ու թիմը կազմաքանդելով 30 տարի կառուցված ՀՀ-ի ռազմա-քաղաքական անվտանգության համակարգը՝կտրելով ՀՀ-ին Մոսկվայից չեն առաջարկում այլընտրանք, որը լիարժեք կապահովի ՀՀ-ի ու հայ ազգի անվտանգությունը: Փաշինյանը վարում է դիլետանտ արտաքին քաղաքականություն կամ «ռուսական ռուլետկա» է խաղում հայոց պետականության հետ: Իսկ Սյունիքի կորուստը՝հայոց պետականության վախճանի սկիզբն է ազդարարելու:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել դաշնակցային մակարդակի, հետևողականորեն մասնակցել համատեղ տնտեսական և ռազմաքաղաքական ինտեգրացիոն գործընթացներին: Կառուցել փոխշահավետ ռազմավարական երկխոսություն Իրանի հետ ։ Հանդես գալ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի կազմով Հարավային Ռազմական դաշինք ստեղծելու սեփական նախաձեռնությամբ»,-ընդգծել է Կարապետյանը:

Հարավային ռազմական դաշինքի գաղափարը նոր է՝ՀՀ ներքաղաքական դաշտում ոչ մի քաղաքական ուժ դեռևս հանդես չէր եկել ՌԴ-ՀՀ-Իրան՝ռազմա-քաղաքական կոալիցիա ձևավորելու գաղափարով՝սա հստակ մեսիջ է Մոսկվային և Թեհրանին, որ «Համահայկական ճակատ» կուսակցության համար ՌԴ-ն և Իրանը՝համարվում են հիմնական, կարևորագույն ռազմավարական դաշնակիցներ և ՀՀ-ի անվտանգությունը փոխկապակցված է այդ տերությունների հետ:

Դրան զուգահեռ, կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ազգային, ավանդական արժեքներին և կարևորում է Հայ Առաքելական եկեղեցու դերը:

«Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը հանդես է գալիս ավանդական արժեքների և բարոյական նորմերի պահպանման, ավանդական ինստիտուտների ՝ ընտանիքի, սովորույթների և Հայ Առաքելական եկեղեցու, հայկական ինքնության, լեզվի և մշակույթի վրա հիմնվելու, իրավունքի և օրենքի գերակայության, ձեռնարկատիրության և մասնավոր բիզնեսի բոլոր հնարավոր աջակցությամբ տնտեսության կարգավորման գործում պետության դերի ամրապնդման օգտին»,-նշել է կուսակցության առաջնորդը:

ՔՊ-ականները փորձում են հարվածել հայկական ազգային կոդին՝պատմություն, լեզու, ազգային արժեքներ, Հայ Առաքելական եկեղեցի, իսկ «Համահայկական ճակատը» պատրաստ է կանգնել այդ արժեքների պաշտպանության դիրքերում:

Այսպիսով, ՀՀ ներքաղաքական դաշտում ձևավորվել է պահպանողական, ազգային արժեքները կրող՝պետականամետ, հստակ արտաքին քաղաքական ուղենիշներով՝հայոց պետականության ու բանակի հզորացման «ճանապարհային քարտեզ» ներկայացնող քաղաքական ուժ, որի համար Փաշինյանի հեռացումն առաջնահերթություն է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև