Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

«Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է». Երևանի քաղաքապետի պшրգևներ՝ բnւժшշխшտnղներին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել  նրանց  անձնվեր աշխատանքի և կարևոր առաքելության համար:
«Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում: Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր աշխատանքի շնորհիվ, ինչի համար հաճախ լուռ, բայց գրեթե միշտ շնորհակալ են լինում: Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ձեր շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել այն»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար՝ համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչման, պարգևատրվել Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև