Skip to main content

Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան | Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան

Լրահոս

Հայաստանում Ֆրшնuիшյի դեսպանը шյցելել է Uյnւնիքի մшրզ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սյունիքի մարզ:

Սիսիանում դեսպանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ուսումնասիրվող Սպանդարյանի ջրանցքի վերականգնման հարցը։

Առաջին փուլում 1400 հա ոռոգելի հողատարածքի կտրվածքով ծրագրից կօգտվի ավելի քան 600 հողօգտագործող։

Դըկոտինյին նաև այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը 2014 թվականին վերականգնել են ֆրանսիացի և հայ կամավորները:

Այնուհետև տեղեկացրել է, որ Գորիսի քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ քննարկել է  համագործակցությունները և շրջել քաղաքում, որտեղ իրականացվում են բարեկարգման շխատանքներ։ «Սյունիքում՝ Ֆրանկոֆոնիայի կենտրոն, Վիեննայի քույր քաղաք Գորիսը հյուրընկալեց Երաժշտության ​​տոն 2024-ը»,-գրել է նա։

Ապա զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելություն է ունեցել Վեդիի ամբարտակ և ոռոգելի տարածք: «3200 հա ոռոգված տարածք՝ Հայաստանի ամենաբերրի հարթավայրում 5000 շահառուով։ ԶՖԳ-ի կողմից ավելի քան 80%-ով ֆինանսավորվող նախագիծը ավարտին կհասցվի մի քանի ամսից»,-X-ի իր էջում գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև