Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Փաշինյանին шջшկցnւմ է ժողովրդի միայն 10 տոկոսը. ընդդիմшդիրներին խшնգшրnւմ է ներքին գզվռտnցը. Արամ Նավասարդյան

Փաշինյանի պնդումը, որ իրենց առաջ քաշած օրակարգը համընկնում է ժողովրդի օրակարգի հետ՝ իրականության հետ առնչություն չունի։ Մեր վերջին հարցումները վկայում են, որ միայն 12.8 տոկոսն է պատրաստ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը ենթադրում է, որ այդ կուսակցության գաղափարներին ու ծրագրերին մեր քաղաքացիներից միայն այդքանն են պատրաստ աջակցել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Երեկ ՔՊ-ի քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմադիր շարժումները Հայաստանում «տապալվում են», որովհետեւ իրենց առաջ քաշած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ընկալելի է ժողովրդի կողմից։

Ա. Նավասարդյանի արձանագրմամբ՝ վարչապետի գործունեությունը դրական է գնահատում շուրջ 10 տոկոսը։

«Այստեղ ևս չի կարելի ասել, որ Փաշինյանի գործողությունները ողջունվում են լայն հասարակության կողմից, դրա մասին էր վկայում նաև Սրբազանի առաջնորդած շարժումը։ Մենք տեսնում ենք, որ բավականին լայնածավալ բողոքի ցույցեր էին և չենք տեսնում Նիկոլ Փաշինյանի աջակիցներին փողոցում։ Չեմ բացառում, որ նրանք կան, բայց եթե մենք խոսում ենք 1998-20 թթ-ին աջակցության մասին, ապա դրանից գրեթե ոչինչ չկա։

Այնպես որ՝ Փաշինյանը կարող է ինչ-որ բաներ խոսել, բայց մենք ականատես ենք եղել, որ նրա խոսույթները հետագայում դարձել են առոչինչ կան սուտ», — նշել է նա։

Դիտարկմանը, թե Փաշինյանն ինքն է զարմացած, որ ինքը դեռ շարունակում է մնալ իշխանության՝ Նավասարդյանն ասել է, որ սա չի նշանակում, որ ընդդիմադիրներն ունեն աջակցություն։

«Այստեղ խոսքն այն մասին է, որ իր դեմ տարվող պայքարը պետք է լինի ավելի համակարգված ու ավելի ճիշտ։ Օրինակ, ինքս Սրբազանի առաջնորդած շարժումը ողջունում եմ, բայց անգամ ես չէի պատկերացնում, որ կլինի մարդ, որը կկարողանա համախմբել և առաջնորդել նման շարժում։

Ցավոք, վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ շատ են խմբերն ու կուսակցություններ, որոնք խոչընդոտում են որպեսզի շարժումը հաջողվի»,- ասել է նա։

Նավասարդյանի դիտարկմաբ՝ խոսքը ոչ թե իշխանության մասին է, այլ հենց ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունների մասին է, որոնք ունեն իրենց օրակարգը, մտայնությունները և գործում են իրենց կուսակցության շահերից ելնելով, ոչ թե՝ երկրի կամ ազգի շահերից ելնելով։

«Ավելին, վերջին շրջանում ես նկատում եմ գզվռտոց ընդդիմադիր ուժերի միջև, որոնք, մեկը մյուսի հանդեպ նախապայմաններ ներկայացնելով, խոսում են այն մասին, որ մասնակցությունը պետք է լինի առանց նախապայմանների։ Սա այն եզակի դեպքերից է, որ չենք կարող մեղադրել Նիկոլ Փաշինյանին, չեմ բացառում, որ իր մասնակցությունն այս պրոցեսներին կա, բայց ոչ մի իշխանություն՝ իշխանությունը սկուտեղի վրա չի հանձնում ընդդիմադիրներին։ Հասկանալի է, որ պետք է պայքարեն իրենց իշխանության համար։

Գործը մնում է ընդդիմադիր դաշտի գործիչներին, թե որքանով նրանք հասուն են, գիտակից, որպեսզի կարողանան նստեն ու որոշակի ժամանակահատված պայմանավորվածություններ ձեռք բերեն, ոչ թե միմյանց հանդեպ նախապայմաններ դնեն, անցյալը հիշեցնեն։ Դա չի նպաստում սրբազանի կողմից առաջնորդած շարժման զարգացմանը»,- հավելել է Նավասարդյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև