ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%․ սոցհարցում | Ո՞ր ուժերն են ընտրախախտում արել «Արդար քվեն» 382 դեպք է արձանագրել | ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումը. Ալեն Սիմոնյան | Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը

Լրահոս

Քաղաքացին պատասխանատու է, քաղաքացին կրողն է իր երկրի, քաղաքացին հասարակ սպառող չէ. Բագրատ Սրբազան

Քաղաքացիական հասարակության վերին աստիճանը՝ բարոյական հասարակություն
Ես պայման եմ դրել. այն քաղաքական միավորները, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները: Ովքեր չեն դատապարտել, այս ժողովրդի հետ կապ չունեն։ Նույնը վերաբերում է անհատներին։ Սա պարզապես այս դրվագին վերաբերող մի մոտեցում չէ։ Սա բխում է հասարակության և նրա շարժիչ ուժերի վերաբերյալ իմ խորքային պատկերացումներից, որոնցից մի մասն ուզում եմ ներկայացնել ձեզ։
Տեխնոլոգիաների զարգացումը բերում է մարդկանց հարաբերությունների փոփոխմանը, մենք կարծես ապրում ենք գլոբալ խաղատանը կամ գլոբալ լունապարկի մեջ՝ հայտնագործության և դրամի, նյութի ու տեխնիկայի հետ միասին: Մինչդեռ այսօր ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության հոսանքին դեմ-հանդիման գտնվող մարդն ամեն ինչից առավել մարդու և Աստծո կարիքն ունի:
Համայնքային կյանքի գիտակցությունն ու անհրաժեշտությունը փոխարինվում է անհատապաշտության գաղափարով, և որպես հետևանք, մարդու իրական կարիքները և զգացումները, հատկապես՝ մարդը մարդու կարիքն ունենալու բացարձակ գաղափարն աննկատ կերպով տեղատվություն է ապրում և պտտվում է սպառողականության թելադրանքի շուրջ, որում ահռելի դերակատարություն ունի ժամանակակից մեդիա աշխարհն իր բոլոր դրսևորումներով՝ բացասական և տագնապալի լուրերով մարդուն պահելով կախվածության և տագնապի մեջ՝ նրան զրկելով մտածելու և իրական կարիքները գնահատելու կարողությունից:
Իրական արվեստը, մշակույթը, մարդկային բոլոր ազնիվ զգացումները դառնում են ապրանք, գովազդի միջոց՝ վերացնելով այս բոլորի վեհությունն ու խորհրդավորությունը, մարդուն իր բոլոր ապրումներով վերածելով և գրեթե հավասարեցնելով ապրանքի կամ թվանիշի աստիճանի: Սերը և սիրո զգացումը վերածվում է ժամանցային մի երևույթի, որում սիրո սրբությունն ու սրբազնությունը նկատվում է լուսանցքային և անկարևոր: Այս իմաստով մարդկությունը հայտնվել է քաղաքակրթական համահարթեցման ալեբախումների մեջ:
Խելահեղ արագությամբ զարգացող տեխնոլոգիաները մարդու երջանկությանը ծառայելու պատրանքն են ստեղծում՝ փորձելով հատկապես տնտեսական ու նյութական միջոցներով, ամեն ինչում առանց սահմանի՝ ազատականության իդեալով բավարարել մարդկային կարիքները: Մարդն ըստ էության մեր ժամանակներում դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք:
Սա մի աշխարհ է, որտեղ.
— Մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին,
— զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքընվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ուպատասխանատվության զգացումը,
— մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակներ ընկատվում են սոցիալ-տնտեսական պայմանները, և ոչ՝ բարոյական և հոգևոր արժեքները,
— շրջակա միջավայրի և բնության նկատմամբ ունեցած ըմբռնումը տևապես բախվում է տնտեսական շահերին և զարգացմանը,
— կենսաբարոյագիտական խնդիրներն անասելի արագությամբ զարգացող գիտատեխնոլոգիական միջոցների պատճառով թափանցում են մարդու կյանքի ամենասրբազան ոլորտները՝ ստիպելով որոշում կայացնել կյանքի սկզբնավորությանն ու մահվանն առնչված հարցերում:
Ժամանակակից աշխարհն ուզում է մարդուն դարձնել միայն տնտեսական էակ։ Այսօրվա իշխանություններն էլ լծված են հենց այդ գործին՝ մարդուն դարձնելու տնտեսական էակ, ոչ մի բան, սպառող՝ այդ բառի լայն իմաստով, սպառող, և ոչ՝ ստեղծող, մի էակ, որը սպառում է իր ինքնությունը, իր եսը, իր հայրենիքը, իր հավատը, ու մեխանիզացված, տնտեսական նիշ դարձած՝ շարունակում մեխանիկորեն ապրել այս կյանքը։
Այդ մարդուն անվանում են «քաղաքացի», բայց արդյոք դա՞ է այն քաղաքացին, որին արժանի է մեր հայրենիքը, և որը կարող է դիմակայել մեր հայրենիքին սպառնացող խնդիրներին, որը կարող է գնահատել ու սիրել մեր ամբողջական Հայաստանը՝ պատմական և իրական։
Հայաստանի նորագույն պատմության վերջին դրվագներից մեկում՝ հունիսի12-ին, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների մի ստվար զանգված լուռ գտնվեց քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անարդարությունների, ազատության և արժանապատվության ոտնահարման իրողությունների հանդեպ։ Մի խումբ էլ պոկվեց նրանցից և հստակորեն արտահայտվեց՝ հավատարիմ մնալով մարդկային և բարոյական արժեքներին։
Կարո՞ղ է լինել քաղաքացիական հասարակություն, որը կտրված է մարդկային և բարոյական ամենապարզ արժեքներից, արդյոք սա նոնսենս չէ՞։ Այդպիսի «քաղաքացիական հասարակությունը» կարող է հարմարվել պահի քաղաքական իրականությանը և ծառայել ամեն հաջորդ իշխանության, իսկ բարոյական հասարակությունը՝ ոչ։ «Քաղաքացի» բառի ամենալայն իմաստն իր մեջ շատ ավելի մեծ բարոյական և արժեքային խորություն ունի, քան այն սահմանափակ և մակերեսային ընկալումը, որով փորձում են մեզ կերակրել։ Քաղաքացին պատասխանատու է, քաղաքացին կրողն է իր երկրի, քաղաքացին հասարակ սպառող չէ։ Քաղաքացին բարոյական լուրջ բարձիկներ ունի իր ներսում, քաղաքացին ընտրում է իր երկրի ճակատագիրը և զարգացումը, ուրեմն նա պետք է խորությամբ ընկալի բոլոր գործընթացները։
Եվ հենց բարոյական հասարակության տապալումն է պատճառը, որ մենք.
— հանդուրժում ենք չարիքի իշխանության ցանկացած անբարոյականություն, որը մեզ արժանապատիվ մարդուց ուզում է դարձնել սոսկ ուտող և լավ ապրող կենդանի,
— հանդուրժում ենք այսքան սուտ և կեղծիք, անձնական և ազգային ստորացում, հանդուրժում ենք բազմահազարամյա Արցախի կորուստը,
— անտարբեր ենք Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հանդեպ, իսկ որոշները չարախնդում են։
Մենք այն հասարակությունն ենք, որ հեռախոսներով ու համակարգիչներով նայել է իր հայրենիքի կորստին, իր հայրենակիցների գաղթին։ Սա խարան է, բայց ոչ՝ դատավճիռ, եթե մենք ցանկանանք փոխվել, ցանկանանք առերեսվել ինքներս մեզ և ձգտել բարոյական հասարակության։
Մեր հանրային և պետական կյանքի ու հեռանկարի տարբեր հարցերի ու հիմնախնդիրների շուրջ առանձին հրապարակումներով հանդես կգամ պարբերաբար՝ ցույց տալով այսօր կատարվող իրադարձությունների և մեր ներքին բարոյական զարկերակի աշխատանքի անմիջական կապը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև