Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» | Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ» | Հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը․ ձևավորվող ԱԺ-ն ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու․ ՀՀԿ ԳՄ | Լոռու մարզում որոնվում են 7 և 12 տարեկան հարազատ քույրեր | Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները | Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է | Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան | Հայաստանում իրավիճակը բարդ է, ընտրությունների արդյունքները՝ որոշակի առումով կասկածելի. Նարիշկին | «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ | Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու | Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Reno» բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lincoln»-ին. կան տուժածներ | Ազատազրկված անձանց թիվը Հայաստանում այսօր գերազանցում է 3,000-ը. Սրբուհի Գալյան | Ավազակային հարձակում՝ Երևանում․ 37-ամյա օտարերկրացուց գողացել են 160 հազար դոլար | Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան | Տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Լրահոս

Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի և հաղթանակն այլընտրանք չունի. անպայման գնացեք ընտրության և վստահ եմ՝ կընտրեք Հայաստանը. Բագրատ Սրբազան

Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի և հաղթանակն այլընտրանք չունի. անպայման գնացեք ընտրության և վստահ եմ՝ կընտրեք Հայաստանը. Բագրատ Սրբազանի նամակը՝ բանտից:

Տավուշցիները երկար տարիներ բոլոր հավաքները, հանդիպումները սկսել են Բագրատ Սրբազանի օրհնությամբ։ Երեկ պարոն Օհանյանի հետ Սրբազանի մոտ էինք, երբ արդեն տեղյակ էր՝ գալու ենք Տավուշ, որոշեց իր օրհնությունը գրել և խնդրեց փոխանցել: Այս մասին Տավուշի մարզում, «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասել է  պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը:

«Սիրելի՛ հարազատներ, իմ սիրելի՛ տավուշցիներ, սրտի խորքից, ողջ սիրով ողջույններ եմ հղում՝ մեր պատմության այս վճռորոշ հանգրվանում։ Ես մշտապես ասել եմ, որ դուք հայության ինքնատիպ նկարագիրն եք կրում և հասցրել են նաև ժամը՝ ձեր նկարագրին հարազատ, ձեր անվաճառելի խոսքով ասեք մեր հայրենիքի ազատագրության այս կարևոր փուլում ևս։

Դուք տարիներ շարունակ կյանքով վճարել ու վկայել եք՝ պաշտպանելով մեր երկրի սահմանները, թիկունք լինելով նաև մեր Արցախ աշխարհին։ Դուք կանգնել եք արտաքին թշնամու դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնամու դեմ։ Չեք վախեցել և ոչ միայն չեք վախեցել, այլև ձեր բազուկը հաղթել է ադրբեջանական հրոսակներին, իսկ այսօր ձեր բազուկը կոչված է վերջ դնելու ներքին ադրբեջանական հրոսակին։

Չեմ ուզում երկար գրել, բայց հիշեք՝ մենք մեր վերջին խոսքը չենք ասել անհագ թշնամուն և այդ խոսքը պիտի լինի հաղթական։ Եվ դարձյալ ասում եմ՝ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի և հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի։ Անպայման գնացեք ընտրության և վստահ եմ՝ կընտրեք Հայաստանը։ Միասին կարող ենք:

Սիրով և աղոթքով, հաղթանակի տեսիլքով, հայրենիքի կալանավոր՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան»,-նշված է Բագրատ Սրբազանի նամակում, որն ընթերցեց Գեղամ Մանուկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930