MAN Truck & Bus» ընկերության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և ԱՊՀ տարածաշրջանի գործադիր տնօրեն Յորգ Մոմերցի և ընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ քննարկել ենք Երևանի տրանսպորտային համակարգը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ MAN ընկերությունը Երևանի տրանսպորտային ցանցի զարգացման վերջին փուլի վերաբերյալ կտրամադրի խորհրդատվություն», — գրել է նա



















































