Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել, նրան ընտրել է Գորիսը

Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, քանի որ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար չի կարող կիրառվել։ Այս մասին NewDay.am-ը տեղեկացավ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանից։ Նա ընդգծեց, որ  մանրամասները կարող է ներկայացնել փաստաբանը։
Առուշ  Առուշանյանի պաշտպան  Արմեն Մելքոնյանն էլ ասաց, որ օրենքը չի կարող ընտրողաբար կիրառվել։
«Առկա է  օրենսդրական բաց, Առուշ Առուշանյանից առաջ  3 համայնքապետի նկատմամբ նման որոշում կայացվել է՝ լրացուցիչ պատիժ է նշանակվել, սակայն որևէ մեկի նկատմամբ չեն կարողացել կիրառել։   Հիմա չեն կարող մեկի  նկատմամբ կիրառել, մյուսների նկատմամբ՝ ոչ»,-շեշտեց պաշտպանը։ Ըստ նրա՝ ավագանուն Պրոբացիոն ծառայությունը գրություն է ուղարկել Առուշանյանի պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ, սակայն ՀՀ Սահմանադրությամբ ավագանին նման լիազորություն չունի և չի կարող  հակասահմանադրական գործողություններ  անել, դատարանի որոշումը կատարման առումով անհնար է օրենքի դաշտում, պատժատեսակը  սահմանված չէ  ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար։
Հիշեցնենք, որ   2021թ-ի Հոկտեմբերի 17-ին  Գորիսում կայացած ավագանու ընտրություններում  Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»-ը 60,3 տոկոս  ձայով հաղթել էր։ Նա այդ ժամանակ գտնվում էր կալանավայրում։ Նրա դեմ  իշխանությունները  օգտագործում էին վարչական, ուժային, դատական  ողջ արսենալը, սակայն Գորիսի բնակիչները  ճնշումներին չէին տրվել և Առուշանյանին ընտրել էին քաղաքապետ։
Անի Գևորգյան

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930