Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն անցած գիշեր անօդաչուներով հարձակվել է Իսրայելի ռազմաբազաներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 58 զինվոր, հայտնում է Times of Israel-ը: Հարձակման պահը հատուկ է ընտրվել. հարվածի պահին զինվորները միասին ընթրում էին:
Հարձակման նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ «Հեզբոլլահ»-ի արձակած երկու անօդաչու թռչող սարքերը ծովից են ներխուժել Իսրայելի օդային տարածք: Խոսքը «Միրսադ» ԱԹՍ-ների մասին է, որոնք Իրանում հայտնի են որպես «Աբաբիլ-Թ»: Սարքը, որի առավելագույն արագությունը 370 կմ/ժ է, ունի 120 կմ հարձակման հեռահարություն, մինչև 40 կիլոգրամ պայթուցիկ տեղափոխելու կարողություն և մինչև 3000 մետր բարձրության վրա թռչելու ունակություն:
Հարձակումը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ Իսրայելը, ներխուժելով Լիբանանի տարածք, ցամաքային գործողություն է իրականացնում «Հեզբոլլահ»-ի դեմ:


















































