Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը | Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Լրահոս

Թող անցնի և՛ Հայաստանով, և՛ Իրանով․ Թուրքիայի տրասնպորտի նախարարը «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքիայի ենթակառուցվածքների ու տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Kanal 7-ի հետ նախօրեի հարցազրույցում կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» ու դրա կապակցությամբ Իրանի դիրքորոշմանը։ «Երբ Իրանին այլևս պետք չէր Լաչինի միջանցքը, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր առաջացան։ Ասել, որ մեր երկիրը չպետք է լինի Չինաստանից Լոնդոն հասնող միջանցքի մաս, անհեթեթ է։ Հայկական կողմում էլ  կային որոշ ռեզերվներ»,-ասել է Ուրալօղլուն՝ նշելով, որ հաղորդակցությունների շուրջ Ադրբեջանն է վարում է  բանակցությունները, Անկարան  անմիջականորեն ներգրավված չէ։ «Երկու երկրներով էլ թող այն անցնի ։Ե՛վ Հայաստանից, և՛ Իրանից։ Մեկը 61 կիլոմետր է, մյուսը՝ 43 կիլոմետր։ Սա նույնպես հնարավոր է։ Այսպես թե այնպես մենք դա կանենք Ադրբեջանի հետ միասին։ Չկա մեկը, որը չցանկանա, որ նման միջանցք անցնի իր երկրով։ Պաշտոնապես դա համաձայնեցված չէ։ Ճիշտ է, խնդիր կա, բայց, այնուամենայնիվ, կլուծվի։ Առաջիկա ժամանակահատվածում խնդիրը կլուծվի»,-ասել է թուրք նախարարը։ Օրերս մեկ այլ հարցազրույցում էլ Ուրալօղլուն կրկին  խոսել էր հաղորդակցությունների բացման շուրջ Իրանի ու Հայաստանի դիրքորոշումների մասին։ «Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու, բանակցությունները վարում է Ադրբեջանը։ Իրանի դեպքում սկզբում բավական առաջընթաց կար, հայկական կողմում էլ զարգացում կա, առաջիկայում պարզ կդառնա»,- հայտարարել  էր Թուրքիայի տրասպորտի նախարարը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Facebook
Twitter

Կարդացեք նաև