Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը | Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Լրահոս

Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 10-ի ժամը 11.27-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Մեղրիի ՏԲԿ» բուժօգնության են դիմել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 41 և 36 տարեկան երկու բնակիչ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով, հայտնում են ոստիկանությունից։ Ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները, սակայն, պարզել էին, որ նրանք Մեղրի-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին Փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել:

Սյունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արդեն հստակեցվել են կատարվածի որոշ մանրամասներ: Ըստ այդմ, Ջրահովիտ գյուղի բնակիչ վարորդներին ծեծի էր ենթարկել ՓԲ ընկերության վարորդը՝ Վայք քաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդը:

Հետագայում պարզվել է, որ նրանց ծեծելուն մասնակցել էր նաև Վայք քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները հետագա միջոցառումներով պարզել են, որ Մեղրի-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին, բարձվող բեռի հերթը չպահպանելու հարցի շուրջ, վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածների և Վայք քաղաքի բնակիչ 30 և 21 տարեկան երկու վարորդների միջև, որի ընթացքում էլ վայքեցի երիտասարդները ծեծի են ենթարկել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վայքեցի երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ ձերբակալվել են:

Հոկտեմբերի 11-ի ժամը 22.24-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 41-ամյա տղամարդը մահացել է: Նախաքննությամբ բոլոր հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Facebook
Twitter

Կարդացեք նաև