Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային | Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել, 7 ձերբակալված կա | Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ | Փաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ | ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին | Իրանի շուրջ ստեղծված ռшզմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց | Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ | Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ | Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ. Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին (տեսանյութ) | Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ | Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին | Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան | Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում | Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ | 2025 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,529 քրեական վարույթ

Լրահոս

Տարբեր տրամաչափի, ընդհուպ՝ մատնաչափիկ, պերոսնաժները հանվել են դարակից, քանզի այս իշխանությունը հերթական անգամ հայտնվել է տոտալ փակուղ առաջ. Նաիրա Զոհրաբյան

Նաիրի Զոհրաբյանը գրել է. «Քչփորելով ֆեյք օրակարգերըշ Վերջին շրջանում կրկին առաջնագիծ են բերվել տարբեր քաղաքական- կղերա-եկեղեցական, տարբեր լուսանցքային եւ քաղաքական տրուշչոբաներում վխտող առանձնյակներ, ովքեր երկրի գոյաբանական վտանգին ընդառաջ՝ ֆեյք օրակարգերով փորձում են սինթետիկ ֆաստ ֆուդ սիրող հասարակության ուղեղը հերթական անգամ ճզմել։

Ամեն ինչ շատ պարզ հաշվարկված է եւ քաղաքագիտության գուրու լինել պետք չի՝ հասկանալու համար, որ տարբեր տրամաչափի, ընդհուպ՝ մատնաչափիկ, պերոսնաժները հանվել են դարակից, քանզի այս իշխանությունը հերթական անգամ հայտնվել է տոտալ փակուղ առաջ։

Նիկոլի բոլոր փորձերը՝ բավարարելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ախորժակը, որ յուրաքանչյուրին Հայաստանի մսից ինչ-որ բան հասնի՝ տապալվում են, եւ ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը չեն կարողանում, ավելի շուտ, չեն ուզում Ադրբեջանին պարտադրել ստորագրել խաղաղության մի պայմանագիր, ինչը Նիկոլը պատրաստ է ստորագրել ամեն իրար հաջորդող վայրկյանին, եւ ինչը մերժում է Ադրբեջանը, քանզի Հայաստանից դեռ ստանալիք ունի։

Եւ ահա այս եվրիպիդյան կլասիկ ողբերգության ֆոնին, երբ առջեւում ոչ միայն հերթական տարածքային զիջումներ են լինելու Հայաստանի ինքնիշխանության հաշվին, այլեւ, ըստ ալիեւյան սպառնալիքների, չի բացառվում նաեւ նոր պատերազմ, առաջնագիծ մղված մի դաստա գործիչներ հերթական ֆեյք ծամոնն են առաջարկում շփոթված հասարակությանը՝ «մինչեւ նախկին նախագահները չհայտարարեն քաղաքականությունից հեռանալու մասին, Նիկոլը մնալու է եւ հող է տալու»։ Ինչպես ասում են՝ приехали։

Սա կլասիկ քաղաքական մանիպուլյացիա է՝ որովհետեւ եթե կա մի ընդդիմադիր գործիչ, ով կկանգնի եւ կհայտարարի, որ ինքը, կամ իր գլխավորած շարժումը պատրաստ է հեռացնել սրանց, բայց իրենց, վիդիտե լի, խանգարում են նախկին նախագահները, ես ուզում եմ տեսնել այդ գործչի IQ-ի թուղթը։ Ես ավելի քան վստահ եմ, որ հետպատերազմյան գրեթե բոլոր շարժումները չեն հաջողել ոչ միայն արտաքին աջակցության բացակության, այլ նաեւ վճռականության պակասի պատճառով, ինչը, իմ համոզմամբ, տեղի ունեցավ նաեւ Սրբազան շարժման հետ, որը չկարողացավ ճիշտ գեներացնել մայիսի 9-ի մեծ պոտենցիալը։ Որովհետեւ հեռացնել մի իշխանության, որը աշխարհաքաղաքական կոնսեսուսի արդյունք է, որովհետեւ հայկական շահից բացի, ում շահը ասեմ՝ պատրաստ է սպասարկել, բարդ է, բայց ոչ՝ անհնարին։

Եւ ուրեմն, Նիկոլին պետք է, որ իր պատային այս իրավիճակում տարբեր լուսանցքներից հանրությանը շարունակել կերակրել «նախկիններով», որպեսզի մի իքս պահի շատ սիրուն բացեն օվերտոնի հերթական պատուհանն ու ասեն՝ ավելի լավ է թուրքը, քան նախկիններն, ու էդ ժամանակ արդեն հանրային իմունիտետն այնքան ջարդած եւ այլասերած լինեն, որ Հայաստանի վիլայեթացումը ընդունվի որպես միակ տրամաբանական հանգուցալուծում։

Սա պիտի թույլ չտալ եւ բոլոր էս կարգի նիկոլահամհարզներին, անկախ նրանից՝ քաղաքական, հոգեւոր, հանրային, թե որեւէ այլ հարթակից են սրանք էս իդիոտ թեզերով փորձում նիկոլիզմի գոյաբանական վտանգը սվաղել, պիտի լռեցնել, քանի դեռ հերթական օվերտոնի պատուհանից Հայաստանը չի հռչակվել Յենի Արմենիստան»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031