Շատ կարևոր է ընդդիմության դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում, բայց այն ընդդիմությունը, որի մասին խոսում ենք չունի այդ դերակտարությունն իրականացնելու որևէ հենք: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Այդ որ ասում են՝ հողեր են հանձնվում և այլն, ամբողջ ժողովուրդը գիտի, որ դրանք սին խոսքեր են, որևէ տեղ հող չի հանձնվել, ռազմական գործողությոնների արդյունքում այսօր մենք ունենք սուվերեն տարածքից հատվածներ, որոնք օկուպացրել են ադրբեջանական զինված ուժերը»,- ասաց նա: Դիտարկմանը՝ դեռ շարունակում են մնալ մինչև հիմա էլ, նա արձագանքեց. «Այո, և դեռ մի տաս տարի էլ կմնան, 20 տարի էլ կարող է մնան և 20 տարում կարող է 7 իշխանություն փոխվի, 7 հատ Բագրատ գա իշխանության և դա դեռ մնա»: Ճշտող հարցին էլ՝ երաշխիք չկա՞, որ Ադրբեջանը հետ կքաշվի, նա ասաց, թե երաշխիք կա, ժամկետ չի կարող ասել: «Անպայման հետ է քաշվելու, բայց ժամկետ չեմ կարող ասել: Հետևաբար, եթե գտնում ես, որ այսօրվա իշխանությունը ճիշտ չի իրականացնում քաղաքականությունն արտաքին և ներքին ֆրոնտներում, իհարկե, որպես քաղաքացի դու իրավունք ունես կազմակերպվել և հասարակությանը հասցնել այն աստիճանի, որ պատրաստ լինի իշխանափոխության: Երկու տարբերակ կա, մեկը 2026 թվականը, մեկն էլ եթե վաղը չէ մյուս օրը 100 հազար քաղաքացի հայտնի իր անհամաձայնությունն իշխանության հանդեպ»,- ասաց նա:

















































