Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց | 57 համարի ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը | Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն | Մարտին Գալստայնը մեկնաբանել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառները | Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ | Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան | Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է | Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե Թանդիլյան | Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան | Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն | Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի | «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել | Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան | Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա | Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող․ Նարեկ Կարապետյան

Լրահոս

Սարգիս Խանդանյանը կմեկնի Տաշքենդ՝ դիտարկելու Ուզբեկստանում խորհրդարանական ընտրությունները

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Սարգիս Խանդանյանը 5 օրով գործուղվում է  Տաշքենդ: Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

  1. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 24-28-ը Տաշքենդ (Ուզբեկստանի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը (5 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
Facebook
Twitter

Կարդացեք նաև