Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր պաշտոնավարման վերջին օրերը վայելող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական զավեշտալի հայտարարությունն է արել: Այս անգամ ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև «բազմադարյա հակամարտության» շուտափույթ ավարտի հույս է հայտնել: Բառացի նա Ալիևին ասել է. «Ես ուրախ եմ տեսնել, որ ձեր երկիրը և Հայաստանը հասել են կայուն առաջընթացի խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, որը կկարգավորի հարաբերությունները ձեր երկրների միջև: Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն եւ արժանավայել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը»:
Այստեղ ամենից առաջ ուշադրություն է գրավում Բայդենի ասած՝ «բազմադարյա հակամարտություն» կապակցությունը: Երևի պետք է ուրախ լինել, որ ԱՄՆ նախագահը չի ասել՝ «բազմահազարամյա հակամարտություն»: Դե, երևակայական անձանց բարևողից ինչ ասես՝ կարելի է սպասել: Ու հնարավոր է՝ «բազմադարյա հակամարտություն» կապակցությունը հեռացող Բայդենի վերոնշյալ դրսևորումների շարքից է: Այլ պարագայում ինչպե՞ս կարող է բազմադարյա լինել հակամարտությունը Ադրբեջանի հետ, որը հազիվհազ 100 տարվա պատմություն ունի:
Բայց մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահը մի ամբողջ շարք օգնականներ ու խորհրդականներ ունի: Էլ չենք ասում, որ նման նամակները, սովորաբար, նախագահները միայն ստորագրում են, տեքստը պատրաստում են հենց հիշյալ օգնականներն ու աշխատակազմը, առհասարակ: Եվ եթե այդ պայմաններում նման անհեթեթություն է գրվել, ուրեմն հարցը շատ ավելի լուրջ է: Ամեն մեկը իր շահերին է հետամուտ: ԱՄՆ-ն՝ նույնպես: Այստեղ արդեն պետք է հասկանալ՝ ո՞ւր է մնում Հայաստանի շահը…
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930