Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Ադրբեջանը պատմական շանս ունի դրական մեսիջ ուղղել աշխարհին, խոսքը մեր այնտեղ գտնվող 23 անձանց մասին է. Սիմոնյանը՝ COP29-ի մասին

«Համենայն դեպս COP29-ի հրավերը և մասնակցությունը դա Ադրբեջանի մենաշնորհը չէ, դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է, ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է: Կրկնում եմ՝ որոշում չկա, բայց կքննարկենք, կհասկանանք՝ պետք է մեր պետությանը կգնանք, պետք չէ, չենք գնա»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ Հայաստանն արդյոք չի զղջացել, որ աջակցել է այդ միջազգային միջոցառումն անցկացվի Ադրբեջանում, նա պատասխանեց.

«Չէ, ո՞նց, գերի ստացանք դրա դիմաց: Մենք ոչ թե աջակցել ենք, այլ շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա Հայաստան, բա չհամաձայնեի՞նք, ինչ է մի ՄԱԿ-ի միջոցառում այնտեղ պետք է կայանար, իհարկե, ո՛չ»:

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը որևէ գործողություն, որը միտված է COP29-ի միջոցառումը չեղարկելուն կամ դրա վրա ազդելուն չի իրականացնում և դա է ճիշտը:

«Ադրբեջանը պատմական շանս ունի դրական մեսիջ ուղղել աշխարհին, դրական դեմքով հանդես գալ, դա գերիների խնդիրն է, ինձ հետաքրքրում է մեր 23 անձանց այնտեղ գտնվելը, խաղաղության պայմանագիրը և, կարծում եմ, Ադրբեջանը պատմական շանս ունի՝ ինչ դեմքով ու այցեքարտով է հանդես գալու: Կօգտվի, թե չի օգտվի, դա այլ հարց է»,- ասաց ԱԺ նախագահը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930