Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Ավարտվել է պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումը

Գորիս համայնքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերից այս տարի ավարտվել են երկուսը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ 2023 թվականից մեկնարկած սուբվենցիոն ծրագրով ավարտվել է պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 405 մլն 259 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 237 մլն 530 հազար դրամ։ Կապալառու՝ «Գրիգորյան Շին» ՍՊԸ։

Նախկին քարքարոտ ճանապարհը վերափոխվել է ժամանակակից, հարմարավետ մայրուղու։Բարեկարգման աշխատանքների արդյունքում էապես կփոխվի քաղաքի զբոսաշրջային դիմագիծը, քանի որ տարիներ շարունակ Հին Գորիս տանող ճանապարհը եղել է դժվարանցանելի ու սահմանափակել այցելուների հոսքը դեպի յուրահատուկ պատմական վայր: Նախագծի իրագործումը նպաստում է նաև Գորիսի մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը: Բացի հիմնանորոգումից ու ասֆալտապատումից, կառուցվել են նաև մայթեր, հենապատեր, ջրահեռացման կողային առուներ։ 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Գորիս քաղաքի Թումանյան փողոցը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 182 մլն 114 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 118 մլն 901 հազար դրամ։ Կապալառու՝ «Տեխնաշին» ՍՊԸ։

Փողոցը քաղաքի ծայրամասային թաղամասում է, որի ասֆալտե ծածկույթը տարիների ընթացքում զգալիորեն քայքայվել էր: Հիմնանորոգման աշխատանքները ներառել են ասֆալտապատում, մայթերի վերանորոգում, նոր մայթերի կառուցում, ջրահեռացման համակարգերի բարելավում, կանաչապատում, և փողոցը դարձել է ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի օրինակ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև