Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

«Իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» թոզփչոցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Կազանում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը, որն ընթանում էր առանց միջնորդների։ Այս ֆորմատը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որը ձգտում է ազատվել անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ստվերից ու հասնել դրա վերջնական լուծարմանը։ Բացի այդ, բազմիցս ականատես ենք եղել, թե, ի վերջո, ինչ է տեղի ունենում, երբ առանց միջնորդական առաքելության Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են ու պայմանավորվածություններ ձեռք բերում։ Լավագույն օրինակը Դուշանբեի վերելակային հանդիպումն է, երբ կողմերը պայմանավորվեցին չկրակել, սակայն տեսանք, թե այդ ամենն ինչով ավարտվեց։
Ավելին, առանց միջնորդների հանդիպումն Ադրբեջանին հնարավորություն է տալիս մինչև վերջ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա ու պետք եղած դեպքում խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ու չկա որևէ միջազգային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի զսպել Ադրբեջանի ախորժակը։ Իսկ այս ամենը ճանապարհ է բացում նոր զիջումների ու տարածքային կորուստների համար։ Այդ դեպքում ՀՀ իշխանություններն ինչո՞ւ են համաձայնել նման պայմաններում հանդիպում անցկացնելու տարբերակին: Նախ՝ որպեսզի ժողովրդին ցույց տան, թե խաղաղության օրակարգն առաջ են մղում, որի այլընտրանքն, ըստ իրենց, պատերազմն է։
Նոր պատերազմով վախեցնելով հանրությանը՝ Փաշինյանը ձևացնում է, որ իր իշխանության կողմից տարվող քաղաքականությունը շատ արդյունավետ է։ Դրա համար էլ նա հայտարարում է, թե Հայաստանի ապագայի մասով հիմա ավելի հանգիստ է, քան 2018 կամ 2019 թվականներին։ Ու դա պայմանավորում է նրանով, որ տեսնում է առկա ռիսկերի կառավարման հնարավորություն, որն իրականություն է դառնալու, այսպես կոչված, «իրական Հայաստանի հայեցակարգի» շրջանակներում։ Բայց ռեալ իրավիճակը ցույց է տալիս, որ դա լրիվ հակառակի մասին է։ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքական ճանապարհով Ադրբեջանն իր զորքերը պիտի դուրս հանի Հայաստանի տարածքից, բայց Ադրբեջանից այս մասով դրական պատասխան չկա։ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրենք մնալու են այն դիրքերում, որոնք զբաղեցնում են։ Նա միշտ ընդգծել է հայկական դիրքերի նկատմամբ գերակա դիրքեր զբաղեցնելու կարևորությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե «իրական Հայաստանի հայեցակարգն» իսկապես գործում է, ապա ինչո՞ւ սահմանազատումը Տավուշից այն կողմ չի անցնում։
Պարզ է, որ Ադրբեջանն ընդհանրապես ցանկություն չունի իր զորքերը դուրս հանել Հայաստանի օկուպացված մասերից, այլապես եթե նման մտադրություն լիներ, ապա երբ Փաշինյանն առաջարկում էր զորքերի երկուստեք հետքաշում, Բաքուն պիտի որ համաձայներ։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն մտադրություն չունի հետ քաշվելու Հայաստանի օկուպացված տարածքներից, այլև կոնկրետ տարածքային նկրտումներ ունի ՀՀ տարածքի նկատմամբ։ Դրա համար էլ ակտիվորեն զարգացնում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու թեման։ Իսկ ինչի՞ մասին է իշխանությունների առաջ քաշած «իրական Հայաստանի հայեցակարգը», միգուցե հենց ադրբեջանցիների «վերադարձի՞»։ Իրերի այն դրությունը, որը Փաշինյանը ժառանգություն է ստացել իր նախորդներից, դրական իմաստով էականորեն տարբերվում է ներկայիս իրավիճակից, քանի որ հայկական կողմի դիրքերն այն ժամանակ առավել ամուր էին, քան հիմա է։
Բայց տարօրինակ կերպով Փաշինյանը նշում է, թե հիմա ավելի հանգիստ է։ Միգուցե հանգիստ է, որ ինքը մնալու է իշխանության՝ թեկուզ ավերակների վրա, քանի որ իր իշխանության երկարաձգման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունն է վայելում։ Դրա համար էլ Բաքվից կոշտ հայտարարություններ են հնչում հատկապես Հայաստանի ընդդիմության հասցեին, թե իբր ռևանշիստները ցանկանում են գլուխ բարձրացնել։ Իսկ թե Հայաստանի հետ ինչ կարող է տեղի ունենալ, այնքան էլ հետաքրքիր չէ փաշինյանական իշխանությանը։ Ուղղակի հիմա խնդիրն այլ է. կլիմայական համաժողովից առաջ Ադրբեջանին պետք է ցույց տալ, որ ինքը կառուցողական է, տրամադրված է բանակցելու, բայց երբ համաժողովն անցնի, իրավիճակը ևս կփոխվի, ու Բաքուն ավելի կոշտ դիրքերից հանդես կգա։
Ու բացառված չէ, որ մի պահի Ադրբեջանը նաև ռազմական գործողությունների դիմի՝ պնդելով, որ Հայաստանը չի կատարում իրենց պահանջները։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միայն այն ժամանակ, երբ բոլոր կետերը համաձայնեցված լինեն։ Այնպես որ, «իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերն ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի են։ Ու մինչ Նիկոլ Փաշինյանը այստեղ-այնտեղ անհոգ հեծանիվ է վարում, վայելում իր պաշտոնը, երկրին սպառնացող վտանգն ավելի է ահագնանում։ Այնինչ, «թոշակի գնալու» դեպքում երևի թե մի անգամ օգուտ կտա մեր երկրին:
Արսեն Սահակյան
Facebook
Twitter

Կարդացեք նաև