Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում կառուցում են 32 էլեկտրակայան: Այս մասին ասել է «Կանաչ էներգիայի էլեկտրակայան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Էմիլ Իբադովը: Նրա խոսքով՝ դրանց ընդհանուր հզորությունը կկազմի 270 մեգավատ։ «Կանաչ էներգիայի էլեկտրակայան» ՍՊԸ-ն հիմնադրվել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ օկուպացված Բերձոր քաղաքում:
















































