Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ | Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք | ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից

Լրահոս

Չարենցավանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է 26-ից ավելի անձ, կան ձերբակալվածներ և տուժածներ

SHAMSHAYN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 4-րդ թաղամասի «VTB-ի խաչմերուկ» կոչվող տարածքում, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Էդգար Ս․-ն, 25-ամյա Հենրիկ Ս․-ն, 22-ամյա Արսեն  Խ․-ն, 24-ամյա Հովսեփ Հ․-ն, 26-ամյա Սևակ Կ․-ն և 22-ամյա Մայիս Ա․-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչներ 28-ամյա Էդուարդ Մ․-ի, 29-ամյա Խորեն Ե․-ի, 29-ամյա Արայիկ Ս․-ի 20-ամյա Դավիթ Ք․-ի, 27-ամյա Աշոտ  Մ․-ի, 29-ամյա Ավետիս Մ․-ի, 28-ամյա Կարեն Ս․-ի, 35-ամյա Դավիթ Ս․-ի 30-ամյա Գևորգ Ա․-ի, 29-ամյա Հենրիկ Ա․-ի, 23-ամյա Սամվել Ա․-ի և 20-ամյա Վահե Խ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ են հասցրել միմյանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի արդյունքում Վահե Խ․-ն «ԳՈՒՎ, պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Մայիս Ա․-ն «աջ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով, վերհոնքային շրջանի սալջարդ ձախից» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հիշյալ դեպքին մասնակից են եղել նաև Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Ռոբերտ Խ․-ն, 23-ամյա Հայկ Գ․-ն, 27-ամյա Արտյոմ Ս․-ն, 37-ամյա Վահե Մ․-ն, 20-ամյա Գոռ  Մ․-ն, 23-ամյա Նարեկ Ս․-ն, 29-ամյա Վիգեն Լ․-ն և 23-ամյա Ալեքսանդր Խ․-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին Ռոբերտ Խ․-ն, Կարեն Ս․-ն և Հենրիկ Ա․-ն ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ռոբերտ Խ․-ի, Կարեն Ս․-ի, Հենրիկ Ա․-ի հետ  ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև