2 որդիների շիրմաքարերն Եռաբլուրում տեղադրելու համար ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար էր վերցրել ու չէր տեղադրել | Հերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս… Ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել | Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով | Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում | Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Փարիզում են՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը | Ողբի և որբի նահատակ հայրենիք | Նորածին երեխային դաժանաբար հասցրել է մահվան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմարը կործանում է Հայաստանը` ՀԱՊԿ-ին փոխելով Թուրքիայի հետ. հարցախույզ | Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը (տեսանյութ) | Բանակում՝ թմրամիջոցի դեպքեր. կան մեղարյալներ | 2025 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները | «Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ Շարմազանով | Փոփոխություն՝ հունվարի 1-ից | Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00-ն | Ահաբեկիչները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Դարաա քաղաքը

Լրահոս

Գյումրին անտերության է մատնվել, քաղաքն աղբի մեջ է, աշխատողներն աշխատավարձ չեն ստանում. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ Գյումրիում տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Բախվել ենք որոշակի իրավական կազուսի հետ: Սրա մասին նաև գրում են ընդդիմադիր, հանրային, քաղաքական գործիչներ, որ այնտեղ որոշակի տարընթերցումներ կան և իրավական կոլիզիա կա փաստացի երկու օրենքների միջև, թե երբ պետք է այդ ընտրությունները տեղի ունենան ու առհասարակ կարո՞ղ են այդ ընտրությունները տեղի ունենալ առանց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի»,- նշել է պատգամավորը:

Նա շեշտեց, որ մի շարք իրավաբաններ այդ հարցը մեկնաբանում են, որ համայնքապետն է տրամադրում պաստառների համար փակցնելու վայրերը, օրենքով դա գրված է, եթե չկա համայնքապետ, դա ոչ ոք չի կարող անել, համայնքապետն է, որ ընտրատեղամասերի հետ կապված կարգավորումներ է ստորագրում ու այստեղ փաստացի որոշակի կազուսի առաջ ենք կանգնած:

«Մարդիկ աշխատավարձ չեն ստանում, ինչն արդեն կառավարման ճգնաժամ է: Մենք հիմա այս իրավական խնդիրների կարգավորման փուլում ենք դեռ, որ հասկանանք՝ ինչ մեխանզիմներ կան այս կազուսը շրջանցելու, կարգի բերելու համար:

Քաղաքի վիճակը մեզ շատ է անհանգստացնում, պետք է ասեմ՝ խոստորեն դատապարտելի է «Բալասանյան» դաշինքի նման վարքագիծը, որ քաղաքը մատնել են անտերության: Դրա պատճառով քաղաքային աշխատողներն աշխատավարձ չեն ստանում, փաստացի քաղաքն աղբի մեջ քիչ է մնում կորի, այդ ամեն ինչը մեզ համար խստորեն դատապարտելի է»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ՔՊ-ի հրաժարվելուն, նա նշեց, որ ՔՊ-ն հրաժարվել է կոալիցիայի իր մասից, բայց ՔՊ-ն մանդատները չի դրել, կառավարման ճգնաժամ չի առաջացրել, այլ ՔՊ-ն սկսել է  աշխատել որպես ընդդիմադիր:

Ինչ վերաբերում է նրան, որ ճնշումների պատճառով են «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները մանդատները վայր դրել, նա ասաց՝ իշխանությունը որոշեր ճնշել ավագանու մեծամասնություն չկազմող խմբակցություններից մեկին, ապա կճնշեր այնպես, որ այդ խմբակցությունից ուղղակի մի քանի հոգի կընտրեին ՔՊ-ի թեկնածուին:

Դիտարկմանը՝ ասում են՝ ճնշել եք, նա ասաց. «Ո՞վ է ասում, լկտի սուտ է, եթե նման մարդ կա, թող իր անունից խոսի ու այդ ստերի համար պատախան տա, իրենք պարզապես փորձում են վրեժ լուծել Գյումրիից ու գյումրեցուց»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև