Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ-Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ՈւԵՖԱ-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում պատմել է Հայաստանի և ազգային հավաքականի նկատմամբ իր զգացողության մասին։
«Ես գիտեմ, որ իմ ազգանունը հայկական ծագում ունի։ Հայրիկիս հետ եմ ծանոթացել այս երկրի պատմությանը ու ես իսկապես սկսել եմ սիրել Հայաստանը։ Սկսել եմ ավելի շատ հետաքրքրվել նրանց անցյալով ու բացահայտել երկիրը։ Երեք տարի անց արդեն հաստատապես կարող եմ ասել, որ ճիշտ որոշում եմ կայացրել։
Մենք խաղում ենք իրոք շատ ուժեղ հավաքականների դեմ, դա օգնում է մեզ աճել ու առաջ գնալ։ Մենք պետք է յուրաքանչյուր խաղում ցույց տանք մեր լավագույն որակները»,- նշել է Սելարայանը։
Հիշեցնենք, որ Սելարայանն իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում նշել է 2021 թվականին: