Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Հայաստանի երեխաները քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում առաջինն են

Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում Հայաստանն առաջնային դիրքերում է։ Այս մասին է վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԿԳՄՍ-ի հետ Արաբկիր բժշկական համալիրի կատարած հետազոտությունը։ Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի  հետազոտությունը կատարվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ աշխարհի 51 երկրում։ Հայաստանում վերջին հետազոտությունը կատարվել է 2022 թվականին, որի արդյունքներն ամփոփվել են, առաջիկա ամիսներին կներկայացվի ամբողջական տարբերակը։ Մինչ այդ, Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հետազոտությունից առանձնացրել է մի քանի ցուցանիշներ, որոնք համարում է մտահոգիչ։

«Հետազոտությանը մասնակցել են 4300-ից ավելի 11, 13, 15, 17 տարեկան երեխաներ։ Ասեմ, որ սննդային վարքագծի համատեքստում Հայաստանի դպրոցահասակ երեխաների առումով ունենք մտահոգիչ պատկեր։ Առաջին մտահոգիչ ցուցանիշը քաղցրավենիքի օգտագործումն է։ Հետազոտությանը մասնակցած տարբեր տարիքի երեխաների շրջանում Հայաստանը բարձր դիրքերում է, սակայն առաջին հորիզոնականում է 15 տարեկաների շրջանում։ Այդ տարիքի աղջիկների 64 տոկոսը, տղաների 56 տոկոսն օրը մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք։ Սա իսկապես անհանգստացնող է և մտահոգվելու տեղիք է տալիս»,-ասել է Մարինա Մելքումովան։

Հաջորդ մտահոգիչ ցուցանիշը կապված է քաղցր գազավորված ըմպելիքների հետ։ Այստեղ Հայաստանի դպրոցահասակներն առաջին տեղում չեն, սակայն բարձր հորիզոնականներում են։ 15 տարեկանների շրջանում տղաների 32 տոկոսն է ամեն օր օգտագործում քաղցր գազավորված ըմպելիքներ, աղջիկների՝ 22 տոկոսը։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ  Արայիկ Պապոյանը նշել է, որ Հայաստանի դպրոցների համար կան պարտադիր նորմեր, որոնք սահմանում են, թե ինչ կարելի է երեխաների սննդի ցանկում ներառել, ինչ չի կարելի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930