Skip to main content

Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Լրահոս

Մեր բանակի խնդիրն է պաշտպանել 29,743 քկմ-ը. օկուպացված՝ 200 քկմ-ի հարցը ռшզմшկան ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան

Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի։ Այս մասին 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս հանգամանքից ելնելով՝ դիմել եմ Հանրապետության վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում։ Իմ կարծիքով պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից։ Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել։ Նոր չէ այս երևույթը, չգիտեմ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա։

Պապիկյանի խոսքով ԶՈՒ-ում կատարվող բարեփախումների նպատակը արհեստավարժ բանակ ունենալն է :

«Հայաստանի Հանրապետության բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության 29,743 քկմ ՀՀ սուվերեն տարածքը, և սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ։

Սա պարտավոր ենք սրբորեն կատարել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության օկուպացված՝ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքների խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո Հայաստանի Հանրապետության բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունը արտաքին հարձակումից պաշտպանելը, այլ խնդիր չունի և չի ունենալու»,- նշեց Սուրեն Պպաիկանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև