Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

«Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին

«Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը… 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի:

Մի բան էր ինձ այդ սերնդից բաժանում: Սպանդարյան-կայարան թաղամասում, որտեղ մենք ապրում էինք, տրանսպորտ չկար: Իմ դպրոցը 6-7 կմ հեռու էր մեր բնակվելու վայրից ու մենք ոտքով էինք գնում: Չեմ ուզում շատ բաներ հիշել, բայց երբեմն ցելոֆան էինք փաթաթում կոշիկների մեջ, որ մեր ոտքերը չթրջվեն:

Բավական բարդ էր, ու բարդ ժամանակներն են մեզ ստիպում դառնալ այն, ինչ մենք այսօր կանք: Դրա շնորհիվ է, որ ես գնահատում եմ իմ ամեն կտոր հացը, որովհետև ժամանակին ես այդ մի կտոր հացը չեմ ունեցել, որ ուտեմ»,- «LIFEROOM» հաղորդման շրջանակներում պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:

«Ես դեռահաս աղջիկ էի՝ 13 տարեկան, տատիկիս հետ փողոցներում ռելե էինք վաճառում: Ինձ մոտ ուրախ էմոցիաներ էին, երբ մենք ինչ-որ գումարով վերադառնում էինք տուն: Երբեք չեմ չարացել, հստակ գիտակցել եմ, որ ոչինչ, այսօր կգնամ ծակ կոշիկներով, վաղը լավ կլինի: Ազնիվ խոսք, երբեք չեմ չարացել: Միայն բարկացել ու նեղվել եմ այն ժամանակ, երբ մայրս վաճառեց իր և հորս ամուսնական մատանին, որ մեր պարապմունքի գումարը վճարի: Հետո, մայրիկիս ծննդյան օրը երեխաներով նրան նվիրեցինք այդ հին, գյումրվա մատանիից»,- անկեղծացել է Ելենա Արշակյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930