Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

«Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասին

Երևանի Նորաձության Շաբաթ 2024-ի պոդիումում օրեր առաջ հայտնվեց մի կերպար, որը հաջորդող 18 ու կես ժամվա ընթացքում հանրային հասարակական քննարկման թիվ մեկ նյութը դարձավ։ Քննարկում բառը տվյալ դեպքում շատ բարձր է հնչում։ Առավելապես ծաղր, ավելի պակաս չափով՝ քննադատություն հիշեցնող ինչ-որ բաներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը:

«Կերպարը մարմնավորում էր Հայաստանում եւ սփյուռքում հայտնի, շատերի կողմից սիրված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր հետեւորդներ ունի։

Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ խնդրում եմ, բայց իմ փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ 18 ու կես ժամվա ընթացքում, երբ դերասանուհին եւ իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց։

Մասնագիտական կարծիք, կերպարի վերլուծություն, դերասանի կարծիք, նկարչի, Նազենիի դասախոսներից մեկից կարծիք, Նազենիի արտիստ ընկերներից որեւէ մեկից կարծիք, չեզոք փորձագետի կարծիք, ստեղծագործական մտքի ազատությունը մարդու հիմնարար իրավունք լինելու մասին կարծիք, եվրոպաներում կրթված, ապրած, նորաձեւության պոդիումներում տարբեր կերպարների հանդիպածի որեւէ համեմատական կարծիք, ինքըզինքը առաջադեմ համարող որեւէ անձի կարծիք, միջազգայյին կառույցների հետ համագործակցող քաղհասարակությունից որեւէ կարծիք, ի վերջի մեր ազգային հպարտություններից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով ներշնչված «911» երգի տեսհոլովակով երբեւէ ոգեւորած մարդու կարծիք։

Երբ փոթորիկը խաղաղվեց ու պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են, դերասանուհին ինքը փորձեց բացատրել ինչ էր դա, ինչի համար էր, ինչ իմաստ եւ նշանակություն ուներ եւ ահա արժանացավ իրեն սիրող հանդիսատեսի աջակցությանն ու քաջալերանքին՝ «Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր, միշտ առաջ քայլիր, մենք քեզ սիրում ենք»՝ մոտավոր բովանդակությամբ։

Եթե վերեւում նկարագրվածը կարող է մտորումների տեղիք տալ եւ կասկած առաջանա, որ գուցե տվյալ դերասանուհին, կամ ոճաբանը ընդդիադիր հայացքներ ունեն եւ երկրորդ կարծիք չհնչեց այդ հանգամանքից ելնելով, ապա ուզում եմ հիշեցնել որ ճիշտ նույն ժամերին, մոտավորապես էլի 18 ժամ 40 րոպե իշխանական կանանցից մեկի կերպարը, որը 180 աստիճան տարբերվում էր վերը հիշատակված բեմական կերպարի փիլիսոփայությունից, «քննադատության» թիրախ էր (ոչ առաջին անգամ), եւ կրկին այդ 18 ժամ 40 րոպեի ընթացքում նմուշի համար գեթ մեկ երկրորդ կարծիք չհնչեց (ոչ առաջին անգամ)։
Բնականաբար ինչպես ընդդիմադիր դերասանուհին ունի իրեն սիրող մարդիկ ու հանդիսատես, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ, քաղաքական համախոհներ եւ այլն»,- գրել է  նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930