Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է Շառլ Միշելի համար․ Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք բարձր մակարդակով մասնակցում են Բռնապետական Ադրբեջանում տեղի ունեցող COP29 համաժողովին՝ առանց բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և հայ գերինեի անհապաղ ազատ արձակման հարցը, անուղղակիորեն արդարացնում են Բաքվի պատերազմական հանցագործությունները` խրախուսելով նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի լուռ մասնակցությունը Բաքվում ընթացող COP29 համաժողովին, ինչը երեսպաշտության, երկակի ստանդարտների, Եվրոպական միության հիմնարար արժեքները դավաճանելու խոսուն օրինակ է։
Մարդ, ով հանդիսացել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հանցավոր հայտարարության կնքահայրերից մեկը, առնվազն կրում է պատասխանատվություն իր պրոպագանդած գործընթացի հետևանքների համար։ Իսկ այդ գործընթացի հետևանքն Արցախի ամբողջական հայաթափումը, այնտեղ իրականացրած էթնիկ զտումը և Բաքվի բանտերում ավելացող հայ ռազմագերիներն են։
Ուստի, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար:
Միաժամանակ, գնահատանքի է արժանի այն փաստը, որ շուրջ 6 ամիս իրականացրած տարաբնույթ աշխատանքների արդյունքում COP29-ին բարձր մակարդակով չեն մասնակցում բազմաթիվ, այդ թվում՝ նաև ԵՄ անդամ պետություններ, որոնց ղեկավարները ներկա էին նախորդ համանման միջոցառումներին:
Գնահատանքի է արժանի և կարևոր ձեռքբերում է տարբեր երկների խորհրդարանների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի արդարացի հայտարարությունները, որոնք դատապարտել են ոչ միայն COP29-ի անցկացումը Բաքվում, այլև, ընդհանրապես, այդ երկրի քաղաքականությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներն Արցախում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ գերիների բանտարկությունն ու մարդու իրավունքների աղաղակող խախտումները։
Համաժողովին մասնակցող մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների հասցեական դատապարտում և բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնում:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930