Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Ադրբեջանն ունի հավակնություններ ողջ ՀՀ տարածքի նկատմամբ

Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ տարածքների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը վերջապես արթնացել է քնից։ Նրան պահանջվեց մի քանի տարի հասկանալու համար, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի հետ՝ Բաքվին անհրաժեշտ է Հայաստան՝ առանց հայերի։ Այդ ծրագիրը Ալիևի համար իրենց քայլերով կյանքի են կոչում ՔՊ-ականները՝ Արցախը հանձնված է, Սյունիքին սպասում է նույն ճակատագիրը, Եռաբլուրի տարածքն եռապատկված է, ՀՀ-ից արտագաղթը ռեկորդներ է սահմանում, իսկ ՔՊ-ականները վերածվել են նոր օլիգարխների։ ՀՀ քաղաքացիների մասայական աղքատացման ու արտագաղթի ֆոնին ոչ մի ՔՊ-ական իր ընտանիքով չի արտագաղթել նիկոլական Հայաստանից։ Ադրբեջանն ունի հավակնություններ ողջ ՀՀ տարածքի նկատմամբ։ 1919 թ.-ի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի, Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները` մասամբ: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք՝ Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60%-ը Եթե Բաքուն ցանկանար խաղաղություն ՀՀ-ի հետ, ապա այդ պայմանագիրը կարող էր ստորագրվել մեկ օրում։ Ալիևը ՀՀ սուվերեն տարածքներն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»՝Արևմուտքի լռության պայմաններում։ ՔՊ-ի սիրելի Արևմուտքն ոչինչ չարեց Արցախում հայերի ցեղասպանությունը կանխելու համար, ոչինչ չի անում գերիներին Բաքվից հետ վերադարձնելու համար և ոչինչ չի անելու Սյունիքը պաշտպանելու համար։ Փաշինյանն ու թիմը հույսը դրել են Արևմուտքի վրա, որը խորացնում է նավթագազային կապերն Ադրբեջանի հետ։ Դրա ֆոնին ՔՊ-ն ոչնչացնում է հայ-ռուսական ռազմա-քաղաքական կապերը, որոնք իրականում ՀՀ-ի անվտանգության հիմնական երաշխավորներն են։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930