Skip to main content

Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Լրահոս

Հովիկ Աղազարյանի հեռախոսային հաղորդագրությունները տպել են և տվել ՔՊ պատգամավորներին, որ բոլորը կարդան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հովիկ Աղազարյանի հարցով հրավիրված խմբակցության նիստից ՔՊ-ականներն ապշահար են դուրս եկել։ Մարդու անձնական կյանքի գաղտնիությունը տրորած Փաշինյանը ոչ միայն անձամբ է քչփորել պատգամավորի հեռախոսը` չունենալով դրա իրավունքը, հետո դրա պարունակությունը վարչության հետ է քննարկել, անձամբ կտորներ կարդացել այդ նամակագրությունից, պահանջել է պատասխանել, թե հեռախոսում այսինչի համարն ինչու պետք է լինի, ինչու է ֆլիրտ արել այսինչ կնոջ հետ: Ապա հեռախոսի պարունակությունը փորձել է որպես կոմպրոմատ օգտագործել, որ նրան ստիպի մանդատից հրաժարվել: Վերջում էլ հեռախոսային «պերեպիսկաները» տպել է տվել եւ տրցակներով ուղարկել ՔՊ պատգամավորներին, որ բոլորը կարդան։ Խմբակցության փակ նիստին ներկայացած Աղազարյանի գրագրությունը հաստափոր գրքի պես դրել են սեղանին` առաջարկել են ծանոթանալ դրանց, քանի որ «հանրային բարոյական նորմերը» խախտող փաստեր են պարունակում։

Բարեբախտաբար, ՔՊ-ի տղամարդկանց մի մասն ավելի բարոյական է գտնվել, քան իրենց առաջնորդը, եւ երբ ձեռքներն են վերցրել տպած թղթերն ու տեսել, որ մարդու ինտիմ գրագրությունն է, հրաժարվել են կարդալ: Փոխարենը` ՔՊ-ական կանայք ուշադիր ընթերցել են18+ նամակագրությունը, մանավանդ՝ սորոսական թեւի ներկայացուցիչները, որոնք իրենց առաջադեմ են համարում: ՔՊ-ի տղամարդկանցից մի քանիսը մասնավոր զրույցներում երեկ խոստովանում էին, որ նողկալի էր այդ ամենը, քանի որ մանկահասակ երեխաներն անգամ գիտեն, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի։ Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում երեկ չհերքեց, որ18+ բովանդակության զրույցներ են եղել իր հեռախոսում։ «Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա…»,- ասաց նա՝ արական սեռի լրագրողներին առաջարկելով ծանոթանալ իր նամակագրության բովանդակությանը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև