Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա

Լրահոս

«Պապիկյանը տուն ունի այն շենքում, որը խախտումներով է կառուցվում», «ինքնակամ շինությունների քանդման գործիք ենք ունենալու». քննարկում՝ ավագանու նիստում

Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը շինթույլտվությունների, դրանց խախտումով իրականացնելու վերաբերյալ հարց բարձրացրեց:

«Հարցս վերաբերվում է «Ջերմուկ գրուպ»-ի կողմից Արշակունյաց պողոտայի վրա իրականացվող շինարարությանը։ Դա դասական օրինակ է, թե ոնց շինարարությունը չպետք է իրականացվի ու այդտեղ քաղաքապետարանը բազում անելիքներ ունի:

Ես փաստաթղթերը նայել եմ, պարզվում է, որ շինթույլտվությունը նոյեմբերին նոր է տրվել, բայց մայիս ամսից իրենք արդեն շինարարություն էին անում։ Կարծեմ դրա համար իրենք տուգանվում են, 100 կամ 200 հազար դրամ, ավելի բարձր տուգանվում են, բայց շարունակում են աշխատանքը»,- ասաց նա:

Ըստ Գրիգորյանի՝ կառուցապատողը կարողանում է թե՛ շրջանցի օրենքով նախատեսված քառակուսի մետրի պահանջները, թե՛ կառուցապատման մակերեսի պահանջները։

«Այս ամեն նորմերի խախտումների համար բնակիչները դիմում են տարբեր իրավապահ մարմինների, բայց ոնց հասկանում եմ, այս ամեն ինչն ավելի լուրջ, նույնիսկ քաղաքապետարանից է վեր, համակարգային կոռուպցիայի մասին է խոսքը, որովհետև այդ տեղ, այդ համալիրում բնակարաններ ունեն Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք, կառավարության անդամներ»,- ասաց նա:

Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ մեխանիզմով պետք է պայքարել վայրի կառուցապատման դեմ:

Քաղաքապետ Ավինյանը նշեց, որ 2023թ. դեկտեմբերին, երբ քննարկեցին 2024թ. համար նախատեսվող տուրքերը, այդ ժամանակ նույնպես որոշակի քննադատություն հնչեց կառուցապատման ոլորտի շինթույլտվությունների տուրքերի ավելացման մասով։

«Ուզում եմ ասել, որ այդ տուրքերի ավելացումը միայն այս տարի Երևան քաղաքի բյուջե մոտավորապես 24 մլրդ դրամ մուտք է ապահովել»,- ասաց նա:

Քաղաքապետը նկատեց, որ նմանատիպ տուրքերը ամենաուժեղ զսպող գործիքն են վայրի կառուցապատման դեմ։ Ավինյանը նշեց, որ նոր նախագծում հավելյալ, ավելի մեծ գումարների տուրքեր են նախատեսել այն դեպքերում, երբ կառուցապատողն արդեն իսկ նախատեսված ծավալներից շեղվում է։

Ինչ վերաբերում է տարատեսակ շինարարական օբյեկտներին, որոնք որ կառուցապատվում են առանց որևէ թույլտվության, Ավինյանը վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը բոլոր այդ տեղերում գնում և իր անելիքը անում է:

«Այսինքն, տուգանում ենք կառուցապատողներին, Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը հետագայում, Երևանի ՏԻՄ-ի ընդունելուց հետո, էականորեն ավելի ուժեղանալու է և ունենալու ենք մի գործիք, որը կոչվում է քանդման պահանջ։

Սա հիմնականում ազդելու է այն կառույցների վրա, որոնք որ ինքնակամ են կառուցվել, որոնք որ փաստացի հետագայում չեն օրինականացվելու, դրանց հետ կապված շինթույլտվություն վստահորեն չի տրվելու և այդ քանդման պահանջը ներկայացնելուն պես այդ ինքնակամ շինության կառուցողը պարտավոր է լինելու քանդել կամ այդպես շատ մեծ տուգանքների շարքի հանդիպել»,- ասաց Ավինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև