Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

1 ժամով աշխատանքային օրվա կրճատելը կավելացնի ծախսերը պետական և մասնավոր հատվածում, բայց չի ավելացնի եկամուտները. տնտեսագետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացում անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Օրինագծով, որը դրվել է հանրային քննարկման, առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 7 ժամ՝ 8-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը: Թե որքանով է դրական կամ բացասական այս նախագիծը, որքանով կազդի տնտեսության վրա ընդունվելու դեպքում, Tert.am-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

— Պարոն Գրիգորյան, ի՞նչ կարծիք ունեք շրջանառության մեջ դրված՝ աշխատանքային օրը մեկ ժամով կրճատելու նախագծի մասին, Առողջապահության նախարարությունը նման առաջարկով է հանդես գալիս:

— Այո՛, նման նախագիծ դրվել է քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում, միաժամանակ դրվել  է նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ, որը ենթադրում է մեկ ժամի նվազագույն գնի փոփոխություն, որով պետք է շաբաթական 35 ժամ աշխատել գործող 40 ժամի փոխարեն և մեկ ժամի արժեքը 450-ից դարձնել 515 դրամ (450×8:7): Նախագիծը նաև ունի հիմնավորման բաժին, որտեղ չկան հստակ հաշվարկներ: Ես ինքս, լինելով առավել ազգային, սոցիալիստական գաղափարների կրող, միշտ կողմ եմ կյանքի որակի բարձրացմանը, բայց դա չի կարող և չպետք է լինի պոպուլիստական, այլ անհրաժեշտ է, որ ունենա հստակ հիմնավորում, կցված լինեն կոնկրետ հաշվարկներ, թե այս գործիքը որքանով կազդի ավելի արդյունքի ստեղծման վրա: Նման լուծումների գնացել են եվրոպական շատ երկրներ, նույնսիկ շաբաթական աշխատանքային օրերն են կրճատել, բայց նրանք ունեն բարձր ՀՆԱ, հարուստ են և իրենց քաղաքացիները չունեն նվազագույն կենսապահովման խնդիրներ:

— Նախկինում կառավարությունը կրճատեց նոր տարվա ոչ աշխատանքային օրերը, թողնելով երեք օր՝ պատճառաբանելով, որ տնտեսությունը վնասներ է կրում, այս դեպքում չի՞ կրի:

— Երբ այս նույն կառավարությունը 2021-ի հոկտեմբերին քննարկում էր նոր տարվա ոչ աշխատանքային օրերի կրճատման հարցը, քննարկվում էր նաև տնտեսության վնասներ կրելու հանգամանքը: Բայց ԱԺ-ն քվեարկեց և անցկացրեց իշխանական քվեներով: Իսկ թե աշխատելը որքան օգուտ բերեց, նույնպես հաշվարկներ չկան, ինչպես չկան, թե որքան վնասներ էր կրում, երբ մարդիկ հանգստանում էին տոնական օրերին: Բնականաբար, իրարամերժ են այս իշխանությունների մոտեցումները նույն երևույթի նկատմամբ և սա առաջին դեպքը չէ:

— Եթե նախագիծն ընդունվի, դա որևէ կերպ կազդի՞ ՀՀ տնտեսության վրա:

— Այս հարցը շատ ծավալուն պատասխան է ենթադրում: Ես կարծում եմ, որ կավելացնի ծախսերը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, բայց չի ավելացնի եկամուտները: Լրացուցիչ, արտաժամյա աշխատավարձն ավելի մեծ ֆինանսական բեռ է, քան դրանից գեներացվող եկամտային հարկը, սոցիալական վճար: Հետևաբար, սա մասնավոր հատվածում կծանրանա արտադրանքի և/կամ ծառայությունների ինքնարժեքում՝ ավելացնելով ինքնարժեքը, իսկ պետական հատվածում կծանրանա պետական գանձարանի վրա:

Չնայած, այստեղ զավեշտալին նույն նախագծի հիմնավորման 4-րդ կետով նշված է, որ գնահատական տալ չեն կարող, թե ինչպիսի ազդեցություն կունենա եկամուտների և ծախսերի վրա: Սա նշանակում է, որ չկան հիմնավորումներ, ինչպես ասացի, այլ կա հանրության ականջը շոյող պոպուլիզմի բարձր չափաբաժին:

— Տարբերություն կարո՞ղ է լինել մի քանի օր անընդմեջ արձակուրդային օրերի և օրական մեկ ժամվա մեջ, որի դեպքում գուցե տնտեսությունը չի տուժի, ի տարբերություն առաջին դեպքի:

— Արձակուրդներն ու հանգստյան օրերն անհրաժեշտ են, որպեսզի մարդիկ վերականգնվեն: Օրական մեկ ժամ պակաս աշխատել կնշանակի աշխատանքը սկսել ժամը 09:00-ին, ավարտել 16:00-ին, ընդմիջում մեկ ժամ, նվազագույնը չորս ժամ աշխատելուց հետո, որը չի համարվում աշխատաժամանակ: Եթե մեկ ժամ պակաս աշխատեն, օրինակ բժիշկները, կամ տրանսպորտի վարորդները, արդյունաբերության մեջ կամ շինարարության մեջ աշխատող մարդիկ, բնականաբար, կառաջանան ծառայությունների որոշակի հասանելիության հարցեր: Կամ շինարարների դեպքում՝ իրենց շինթույլտվություններում նշված ժամկետներում հասցնելու խնդիր: Հետևաբար, ոլորտներ կան, որոնք ստիպված կլինեն երկար աշխատել և շատ վճարել: Հիմնավորման մեջ նշված է բազմաթիվ գործընթացների ավտոմատացման հանգամանքը, բայց ոչ բոլորն են ՏՏ ոլորտի աշխատակից և ոչ բոլորն են կարողանում հեռավար աշխատել: Բա հացի փուռն ինչպե՞ս լուծի իր աշխատակցի արտաժամյա վճարի հարցը:

— Բյուջեի մուտքերի վրա որևէ կերպ կարո՞ղ է ազդել այս որոշումը, եթե ընդունվի:

-Նախ բյուջե 2025-ը պետք է կազմված լիներ այդ տրամաբանությամբ, քանի որ նախագծով առաջարկվում է, որ տվյալ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնապես հրապարակման օրվանից երեք ամիս հետո, ինչից կարելի է ենթադրել, որ ընդունվելու դեպքում այն կկիրառվի 2025-ի ընթացքում: Խնդիրը բյուջեն չէ, խնդիրն այն է, որ 2025-ը նախընտրական տարի է, իսկ ՔՊ-ն ուզում է ցույց տալ, որ այսուհետ քիչ կաշխատեք և բարձր կվարձատրվեք, ինչից բնականաբար կօգտվեն և առաջին հերթին կօգտվեն իշխանության աթոռներին նստած անձինք: Իսկ եթե մեկ բառով՝ ապա կավելացնի ծախսերը, կմեծանան աշխատավարձին հատկացվելիք գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված պարգևավճարները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031