Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Պետք է թողնել, որ հայ հասարակությունն ինքնուրույն հասկանա, որ Ալիևը երեկ հարամեց բոլորի տոնական օրերը և շատ պարզ ձևակերպեց իր առաջիկա անելիքները. Վահե Հովհաննիսյան

Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես են արձագանքել՝ առաջարկելով քայլեր։ Բայց ես խորհուրդ կտամ իմ գործընկերներին, ընկերներին՝ այս անգամ մի փոքր դադար վերցնել։ Այս ամսին ֆեյսբուքի իր էջում գրել է  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Թողենք, որ մեծարգոների ենթամշակույթը, նրանց սպասարկող հանրային շերտերը, բացահայտ ու լատենտ նիկոլականները, իբր կրթվելու կողմնակիցները ու իբր պրոգրեսիվ արևմտամետները ինքնուրույն հասկանան ու տարին սկսեն ինքնուրույն ընկալելով, թե ինչ է իրենց սպառնում առաջիկայում։

Ամեն անգամ մի 15-20 հոգով պետք չէ լինել «սպիտակ ագռավ» ու փորձել ամբողջական հասարակությանը և նրա առանձին շերտերին բացատրել, թե ուր է տանում այս ընթացքը և ինչ պետք է անել։

Եկեք ընդունենք, որ մեր ձայնը հաճախ տեղ չի հասնում, և մենք ինչ-որ իմաստով «հարամում» ենք մարդկանց խաղաղ կյանքը։

Այս սոցիլոգիական պատկերով հասարակությունը տանում է պետության կործանման։ Մենք պետք է վերանայենք պայքարի ստանդարտ մոտեցումները։

Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը։

Պետք է թողնել, որ հայ հասարակությունն ինքնուրույն հասկանա, որ Ալիևը երեկ հարամեց բոլորի տոնական օրերը և շատ պարզ ձևակերպեց իր առաջիկա անելիքները։ Թողնենք, որ հասարակությունը ինքնուրույն հասկանա այդ պարզ ձևակերպումները։ Թողնենք, որ ինքնուրույն հասկանա «էքսի օրվա ձվածեղի» և լուրջ իշխանության տարբերությանը։

Ինքնուրույն հասկանա, որ վտանգավոր է նման իշխանություն ունենալը, և ծայրահեղ անպատվաբեր է նրան մեծարգո ասելը կամ նրանց առաջ ճկվելը։

Թողնենք՝ իբր կրթված ու իբր պրոգրեսիվ շրջանակներն ինքնուրույն հասկանան, թե ինչ է նշանակում Թրամփի՝ Սիրիայում Թուրքիայի քայլերը ողջունելը, և «Էրդողանը իմ ընկերն է, որին ես շատ հարգում եմ» ձևակերպումը։

Թողնենք՝ մեծարգոների փոքր շերտին սպասարկող, քծնող ու ճկվող ավելի մեծ շերտն ինքնուրույն ապրի իր՝ առաջիկա հնարավոր ողբերգության սցենարը։

Թողնենք, որ «Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք» շերտը (որտեղ ի դեպ շատ կրթված ու կայացած մարդիկ կային), հիմա բարձրաձայնի «Սյունիքն ու Վայոց Ձորը տանք՝ հանգիստ ապրենք» միտքը։ Իսկ Ալիևը հենց դա էր ասում։

Թողնենք, վերջապես, որ այլ միջավայրում ցերեկը ազգային խաղացող, իսկ երեկոյան մեկ այլ միջավայրում որպես նիկոլական նույնականացող շերտը, որը քիչ տոկոս չի կազմում, ինքնուրույն ամաչի և իր ինքնուրույն տագնապը զգա այս վիճակից։

Ի վերջո, Հայաստանում փոփոխությունները լինելու են այն պահին, երբ մեծ հասարակությունը դա մոտիվացված պահանջի։ Օգնենք, որ այդ պրոցեսն արագանա։ Երեխաների նման, որոնք երբեմն մենակ ու ինքնուրույն մնալով են արագ լրջանում»,- գրել է Հովհաննիսյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930