Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

ՔՊ վերնախավն ու նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ մեկ օր ավելի իշխանությունում մնալու և պետության հաշվին վայելքների համար՝ ի հաշիվ Հայաստանի անվտանգության և առհասարակ գոյության. Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներք: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում։ Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«ՔՊ վերնախավն ու նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ մեկ օր ավելի իշխանությունում մնալու և պետության հաշվին վայելքների համար՝ ի հաշիվ Հայաստանի անվտանգության և առհասարակ գոյության։ Դրա համար, երկիր կառավարելու փոխարեն, նրանք լծված են իշխանություն պահպանելու քարոզչությանը, սակայն նրանց իշխանությունում մնալն արդեն հակադրվում է մեր ժողովրդի իրավունքներին ու պետության շահերին:

Հենց իշխանությունը պահպանելու առաջնահերթության պատճառով նրանք մոլի ջանքերով քայքայում են մեր պետականությունը և թուլացնում մեր ժողովրդի դիմադրողականությունը։

Այդ քարոզչության բաղկացուցիչ մասն են կազմում երկրի ներսում մեկ ընտանեկան զույգի կողմից առաջ քաշվող օրակարգերը, որոնց տարածմանը չպետք է որևէ կերպ նպաստել։

Արդյունքում՝ երկրում արմատավորվում է պետականությունը քայքայող ավտորիտար կառավարումը: Լուրջ խնդիրներ են առաջացել երկրի կառավարման, մարդկանց իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության, զինված ուժերի և դիվանագիտության ղեկավարման համակարգերում։

Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից, որպեսզի կարողանանք դիմակայել Հայաստանի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին»,- գրել է Թաթոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930