Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին. Միրզոյան

Ադրբեջանական կողմից շարունակում ենք ստանալ ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչվածն, ադրբեջանական նարատիվն ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ է, կամ ենթադրում է ոտնահարում  ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Արևմտյան Ադրբեջան»-ն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն է: Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին:

Նույնսիկ նրանք կառույց ունեն ստեղծած «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցիների փախստականների համայնք, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Սա հերթական շինծու և առավելապաշտական նախագիծն  է, որը հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Մենք երբեք չենք թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ և նրանք հեռացել են Հայաստանից ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ:

Պետք է ընդգծել մի ուշագրավ հանգամանք: Նախ՝ Հայաստանից ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը հեռացել է բավականին քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 12 հազար ընտանիք կարողացել է փոխանակել բնակարաններն Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ ստացել են ՀՀ կառավարությունից փոխհատուցում, հետևաբար այստեղ իրավունքներն են սպառված:

Կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերի Լեռնային Ղարաբաղի հետ, և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի,  Սումգայիթի ջարդերը: Այս ամենը փաստ է, արձանագրված փաստ»,- ասել է Միրզոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Այսօր ՀՀ-ն ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող Երկիր։ Թող դա պարզ ցույց տա։ Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգության պայմաններում չեն տեղակայվել «Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում ՝ Արևմտյան Զանգեզուրում»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930