Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան դիմել է ԵՄ դեսպանին | ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ Փաշինյանին | Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան | Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք | Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր | Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն ասում է՝ հայերն արժանի չեն ունենալ պետություն, Սյունիքն են արդեն վիճարկվող տարածք համարում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափեցնելու համար չեմ ասում, բայց Արցախը մարսելուց հետո Հայաստանին են անցնելու․ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ընտիր բացասական հերոս է, one man show, բայց ընդդիմադիր բենդը կարող է նրան հաղթել. Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ամեն ինչ անելու է,որ իր քեֆը չհարամվի, և եվրոպացի առաջնորդները չիմանան իրականությունը.Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողության կոդեքսի դեմ հարձակում է, պրագմատիզմը կապ չունի պատմական իրողության հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողությունը դարձրել են որպես ձևական արարողակարգ. Արա Այվազյան | Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի

Լրահոս

Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ

Պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափով  փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հավաքված ապացույցների հիման վրա պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ՝ այն բանի համար, որ նրանք 2012-2015թթ. Երևան քաղաքում գտնվող երեք ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց:

Արման Սահակյանը, ինչպես նաև ևս 7 անձ, քննիչի որոշման հիման վրա, ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ: Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն: ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Լրացուցիչ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասաց Ավդալյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930