Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան (տեսանյութ) | Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր էժանացել են | «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին | Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան դիմել է ԵՄ դեսպանին | ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ Փաշինյանին | Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան | Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք | Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր | Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն ասում է՝ հայերն արժանի չեն ունենալ պետություն, Սյունիքն են արդեն վիճարկվող տարածք համարում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափեցնելու համար չեմ ասում, բայց Արցախը մարսելուց հետո Հայաստանին են անցնելու․ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ընտիր բացասական հերոս է, one man show, բայց ընդդիմադիր բենդը կարող է նրան հաղթել. Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ամեն ինչ անելու է,որ իր քեֆը չհարամվի, և եվրոպացի առաջնորդները չիմանան իրականությունը.Աշոտյան

Լրահոս

Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար

Մենք քննարկում ենք մեր իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ խումբ է այցելելու Հայաստան սահմանային անվտանգության հետ կապված, որքանո՞վ է դա առնչվում Իրանին և արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվել է այս հարցը:

Նա նկատեց, որ վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել էր Իրան եւ որեւէ մտահոգություն, մտավախություն Իրանի կողմից չի հնչել այդ առիթով. «Կարծում եմ՝ հայտարարությունը, որ հրապարակվել էր, եւս մեկ վկայություն էր մեր սերտ հարաբերությունների և մեր հատուկ համագործակցային հարաբերությունների:

Ես չեմ տեսել որևէ հարց, որ մենք չհասնենք իրանական կողմի հետ համաձայնության, մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում և դրա վկայությունը տեսնում ենք, թե վերջին շրջանում այցերի, թե այլ պաշտոնյաների հայտարարություններից ելնելով»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում սահմանային կարողությունների ամրապնդումը, փոխնախարարն արձագանքեց. «Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել»:

Նա հավելեց, որ այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից հնարավոր է առհասարակ ռուս-սահմանապահները դուրս գան. «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկել իր սահմանները: իսկ այդ աջակցությունը գտնվում է մեր կարողությունների բարձրացմանը համապատասխան փորձառության կիսմամբ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930