Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր էժանացել են | «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին | Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան դիմել է ԵՄ դեսպանին | ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ Փաշինյանին | Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան | Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք | Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր | Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն ասում է՝ հայերն արժանի չեն ունենալ պետություն, Սյունիքն են արդեն վիճարկվող տարածք համարում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափեցնելու համար չեմ ասում, բայց Արցախը մարսելուց հետո Հայաստանին են անցնելու․ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ընտիր բացասական հերոս է, one man show, բայց ընդդիմադիր բենդը կարող է նրան հաղթել. Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ամեն ինչ անելու է,որ իր քեֆը չհարամվի, և եվրոպացի առաջնորդները չիմանան իրականությունը.Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողության կոդեքսի դեմ հարձակում է, պրագմատիզմը կապ չունի պատմական իրողության հետ

Լրահոս

Քաղաքացին դժգոհում է ID Bank-ից. շուրջ 3 տարի է՝ 17,000 դոլար է փոխանցել Անգլիա՝ դստերը, մինչ օրս գումարը չի հասել, ոչ էլ վերադարձվել է իրեն

Նարինե Ֆիդանյանը դեռևս 2022 թվականի մարտի 3-ին «Այդի Բանկի» միջոցով 17,000 ԱՄՆ դոլար փոխանցում է կատարել Անգլիայում գտնվող դստերը, սակայն մինչ օրս ո՛չ գումարն է հասել դստերը, ո՛չ էլ բանկը գումարը վերադարձնում է հաճախորդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց Նարինե Ֆիդանյանի ամուսինը՝ Գևորգ Համբարձումյանը:

Համբարձումյանը պատմեց, որ իրենք խանութ են վաճառել, որ գումարը փոխանցեն Անգլիայում բնակվող դստերը՝ տուն ձեռք բերելու համար, սակայն արդեն շուրջ երեք տարի է կանգնել են փաստի առաջ:

Այսպես հաճախորդը 2022 թվականի ապրիլի 18-ին Բանկին ներկայացրել է դիմում, որով հայտնել է՝ իր կատարած 17,000 ԱՄՆ դոլարի գումարը չի մուտքագրվել ստացողի հաշվին, սակայն ելքագրվել է բանկից և խնդրել է պարզել գումարի գտնվելու վայրը:

«Հետո մենք ուզում էինք գումարը վերցնել, բանկից զանգեցին, ասացին՝ գումարը հետ մի՛ քաշեք, բանկը խոստացել է, որ այդ գումարը նստացնելու է, տալու է ինձ: Հետո  գնացինք, բանկ, ասացին՝ չէ, նորմալ է, երկու օրից փողը կտանք։ Երկու օրը դարձավ 15 օր, 15 օրը՝ 25 օր, գնացինք նորից բանկ: Բանկը մեզ ասաց, որ գումարը հետ վերցնենք: Հետո այդ հետ վերցնելը չստացվեց, հետո բանկից ասացին՝ իբր նստել է  ստացողի հաշվին, որ իրենք գնան, ստանան»,- ասաց Համբարձումյանը:

Այնուհետև, Համբարձումյանի խոսքով, Անգլիայում գնացել են, որ ստանան գումարը, հաշվին չի եղել: «Մենք նամակ գրեցինք բանկին, բանկը մեզ չկարողացավ ոչ մի բանով օգտակար լինել, պարզաբանել, ապա ներողամտություն հայցեցին, ասացին՝ կարող է նման բաներ լինեն»,- պատմեց նա:

Նրա խոսքով՝ իրենց ասել են՝ իրենք գումարն ուղարկել են, ինքն էլ ծախս է արել կնոջն ու մյուս դստերն ուղարկել Անգլիա, որ այնտեղ պարզեն, եթե ուղարկվել է, ինչո՞ւ չի հասնում գումարը:

Անգլիայում արդեն տեղի ֆինանսական օմբուդսմենի միջոցով պարզ է դարձել, որ փոխանցված գումարը չի հասել ստացողին, քանի որ Ռուսաստանի հանդեպ սանկցիաների պատճառով գումարը սառեցված կարգավիճակով գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք Մելլոն Բանկում, հետևաբար Անգլիայի Բանկի մեղավորությունը գումարի չստացման հարցում առկա չէ:

Այնուհետև բանկը, ըստ Համբարձումյանի, իրենց հերթական դիմումներից մեկին ի պատասխան նշել է, որ կատարած փոխանցումը չի հասել շահառուի բանկ, քանի որ թղթակից բանկում գործում են սահմանափակումներ SWIFT փոխանցումների համար և նորից հավաստիացումներ են տվել, որ բանկը հոգ է տանում դրամական միջոցների անվտանգության մասին և հետևողականորեն պայքարում է դրանք վերադարձնելու համար:

Ապա հենց բանկից խորհուրդ են տվել, եթե չի բավարարում իրենց պատասխանը, հաճախորղը կարող է դիմել ֆինանսական հաշտարարին:

«Փաստացի, եթե ես ծախս չանեի ու կինս ու աղջիկս չգնային Անգլիա, չխոսեին այնտեղ ֆինանսական օմբուդսմենի հետ, այդպես էլ չէինք իմանա, գումարի՝ թե՛ ստացողի հաշվեհամարին չնստելը, թե՛ մեզ չվերադարձնելը՝ պայմանավորված է ռուսական կողմի նկատմամբ կիրառված սանկցիաներով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ փաստորեն մինչև Անգլիայի ֆինանսական օմբուդսմենի կողմից պատասխանի ստացումը չեն ենթադրել, որ գումարի չստացումը բանկի մեղքով է:

«Ես մշտապես որքան դիմել եմ բանկ, ասել են՝ գումարը փոխանցման փուլում է, ամեն բան վերահսկողության տակ է, գաղափար չեմ ունեցել, որ իմ գումարը սառեցված է թղթակից բանկի կողմից՝ սանկցիաների պատճառով: Փաստացի բանկը տեղյակ է եղել միջնորդ բանկի սանկցիայի տակ լինելու մասին և որևէ քայլ չի ձեռնարկել հետագա բացասական հետևանքները կանխելու ուղղությամբ: Ավելին, չեմ իմացել, ոչ էլ տեղեկացրել են, որ ես կարող էի ընտրել միջնորդ բանկ, բայց իրենք են ընտրել իմ փոխարեն, սեփական հայեցողությամբ»,- պատմեց նա:

Ֆինանսական հաշտարարը, այդուհանդերձ որոշել է մերժել Նարինե Ֆիդանյանի՝ «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դեմ ուղղված հայցը:

Համբարձումյանի խոսքով՝ որոշումն արդար չէ:

Խոսելով իր պահանջների մասին՝ Գևորգ Համբարձումյանն ասաց, որ իր պահանջը մեկն է՝ Բանկը պետք է վերադարձնի փոխանցված 17,000 դոլարը, որը բանկի մեղքով ստացողին չի հասել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930