Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար․ դեսպանության ներկայացուցիչ (տեսանյութ) | Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում | Հայ արվեստում անպայման կստեղծվի տղամարդու կերպար, ով հետո կփոխվի` էլ չի ուզենա, որ բանտում փտի «մեղավորը» կուզենա, որ բանտում փտի կին լրագրողը | Սա էն դեպքն ա, երբ նիկոլը գեղամից բարոյական ա․ սա էն դեպքն ա, երբ գեղամը նիկոլից վատն ա․ Արամ Գևորգյան | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի եկեղեցին օծվեց Վեհափառի տնօրինությամբ | Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է | Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ

Լրահոս

Քոչարյանի հանձնաձողովի զեկույցը պատրաստում են այն տրամաբանության մեջ, որ Փաշինյանը բացառապես պատասխանատու է եղել հրամանատարական կետի խոհանոցի և մարդկանց լայվերով զվարճացնելու համար. Աբրահամյան

44-օրյա պատերազմի ու դրա հանգամանքների ուսումնասիրման վերաբերյալ իշխանության պատկերացումների մասին կարծիք կազմելու համար միայն հերիք է միայն նայել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի ակնարկներն ու դիտարկումները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Վերջինս եթերում ասում է, թե «բանակի երկու վերջին շրջանի փորձարկում եղել են 16 թվականի քառօրյա պատերազմը և 2020թ-ի 44-օրյա պատերազմը։ Ոնց նայում ենք բանակային այս իրողությունները, առնչվում են նախկին իշխանությունների հետ։ Մենք էլ ունեցել ենք հսկայական սխալներ այդ օրերի համար, բայց հաշվի առեք, որ 18 թվականին իշխանափոխության արդյունքում իշխանության են եկել գուցե անփորձ մարդիկ, որոնք դեռ պետք է պատկերացումներ կազմեն»։

Այս 1-2 նախադասությունները բավարար են կարծիք կազմելու այն քաղաքական գծի մասին, որը դրված է վերոնշյալ հանձնաժողովի զեկույցի հիմքում` «նախկիններ» և ներկայիս «անփորձներ»:

Կարծես պատերազմը 2020 թ.-ին Սերժ Սարգսյանն է ղեկավարել, պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին ինքն է նշանակել:

Դեռ չեմ խոսում պատերազմական ժամանակահատվածում որոշումներ կայացնելու, կառավարելու և պրագմատիկ գործողությունների մասին, որոնք տոտալ բացակայում էին ոչ միայն 44-օրյա պատերազմի օրերին, այլ նաև դրանից հետո:

Միգուցե 2021-23 թվականներին էլ, երբ ադրբեջանցիները տարածքներ էին խլում Հայաստանից, ԱԺ-ում իշխող ուժը ՀՀԿ-ն էր, երևի երկրի ղեկավարն էլ Սերժ Սարգսյանը:

Այնքան են ամեն ինչ կեղծել, խեղաթյուրել, որ արդեն մոլորվել են իրենց իսկ սարքած թակարդում:

Երևի հայտնի զեկույցը պատրաստում են այն տրամաբանության մեջ, որ Փաշինյանը բացառապես պատասխանատու է եղել հրամանատարական կետի խոհանոցի և մարդկանց լայվերով զվարճացնելու համար:

Չեմ զարմանա, որ զեկույցում մի փաստաթուղթ էլ կցեն իրենց անմեղսունակության մասին:

Ի՞նչ վերաբերվում է 2020 թվականի բանակի և նրա մարտունակությանհ, ապա այսօր էլ վստահ եմ, որ եթե ճիշտ ժամանակին զինված ուժերը պաշտպանության անցնելու հրաման ստանային, մոբիլիզացիան ըստ նախատեսված պլանների կազմակերպվեր, պատերազմական շրջանին համահունչ կարգապահական միջոցառումներ անցկացվեր և ղեկավարման պրոցեսը պատշաճ իրականացվեր, 44-օրյա պատերազմին լրիվ այլ արդյունք կունենային, այսքան տարածքային ու մարդկային կորուստներ չէինք ունենա, իսկ Արցախն այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ չէր լինի:

Իրենց հանցագործությունները պարտակելու և պետությանը հասցված վիթխարի վնասն արդարացման համար սրանք ինչ այլանդակություն ասես չեն անում»,- գրել է Աբրահամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև