Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար․ դեսպանության ներկայացուցիչ (տեսանյութ) | Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում | Հայ արվեստում անպայման կստեղծվի տղամարդու կերպար, ով հետո կփոխվի` էլ չի ուզենա, որ բանտում փտի «մեղավորը» կուզենա, որ բանտում փտի կին լրագրողը | Սա էն դեպքն ա, երբ նիկոլը գեղամից բարոյական ա․ սա էն դեպքն ա, երբ գեղամը նիկոլից վատն ա․ Արամ Գևորգյան | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի եկեղեցին օծվեց Վեհափառի տնօրինությամբ | Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է | Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ

Լրահոս

Մենք հավատամք ու նվիրվածություն ունենք ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-վրացական սահմանի սահմանազատման հարցում. Արարատ Միրզոյան

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները ունեցել են էական շոշափելի առաջընթաց, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ, նման որոշում ենք կայացրել, մենք 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ: Այս մասին ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ մեր երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր, ըստ էության, ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների արդեն պաշտոնապես այս նոր որակ է: Այն նոր հնարավորություններ է բացում մեր առաջ և՛ քաղաքական երկխոսության առումով, և՛ տնտեսական համագործակցության առումով, և՛ մյուս ոլորտներում՝ հումանիտար, կրթության, գիտության և  այլն»,- ասաց նախարարը:

Միրզոյանն ընդգծեց, որ նախարար Բոճորիշվիլիի հետ ամփոփել են նախորդ տարվա ընթացքում երկու երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշել  առաջիկա անելիքները:

«Արձանագրել ենք, որ բարձրագույն և բարձր մակարդակներով Հայաստանի և Վրաստանի միջև կա իրական երկխոսություն, այդ թվում երկու արտաքին գործերի նախարարությունների միջև: Իհարկե, մենք առաջնորդվել ենք նաև մեր գերատեսչական շահով, կա երկու լավ համագործակցություն՝ երկու արտաքին գործերի նախարարությունների միջև, մշտական կոնտակտ, խորհրդակցություններ, պաշտոնական խորհրդակցություններ: Քննարկել ենք տնտեսության հարցերը, տարանցիկ փոխադրումների հարցերը, կարող ենք նշել այն հսկայական ներուժը, որ ունի Հարավային Կովկասը՝ այդ թվում Հայաստանն ու Վրաստանը:

Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում պետք է նշենք Ադրբեջանը: Բոլորդ տեղյակ եք այս կոնտեքստում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունից, խաղաղության խաչմերուկից, որը ենթադրում է ակտիվ համագործակցություն տնտեսական, տրանսպորտային երեք երկրների միջև: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր կառավարության դիրքորոշումը նույնն է, մենք նվիրված ենք և հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին, դա վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը, գիտեք, ձեռքբերումները և պայմանավորվածություններ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում ևս: Իմիջիայլոց, մենք նույն  հավատամքը և նվիրվածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում և  պատրաստ ենք շարունակել այս գործընթացը»,- ասաց Միրզոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև