Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար․ դեսպանության ներկայացուցիչ (տեսանյութ) | Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում | Հայ արվեստում անպայման կստեղծվի տղամարդու կերպար, ով հետո կփոխվի` էլ չի ուզենա, որ բանտում փտի «մեղավորը» կուզենա, որ բանտում փտի կին լրագրողը | Սա էն դեպքն ա, երբ նիկոլը գեղամից բարոյական ա․ սա էն դեպքն ա, երբ գեղամը նիկոլից վատն ա․ Արամ Գևորգյան | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի եկեղեցին օծվեց Վեհափառի տնօրինությամբ | Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է | Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ

Լրահոս

ՀՀ-ում կարձանագրվի ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը քննարկում է  պետական կառավարման համակարգի մարմիններին ամրակցված տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։

Դիմելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ են պատրաստվում անել այդ մեքենաների հետ:

«Մեքենաները ընդունման հանձնումից հետո մեր մոտ պահառության կընդունվեն, դրանց մեծամասնությունը բնականաբար կվաճառվի, դրանց մի մասը, որոնք թարմ են, նոր են ավելի հին մեքենաների փոխարինման անհրաժեշտություն կլինի, այդ նոր մեքենաներով կփոխարինենք, բայց մեծամասնությունը վստահաբար աճուրդային եղանակով վաճառվելու»,- ասաց Առնակ Ավետիսյանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Եթե ես ճիշտ եմ հասկանում, այսօր էլ մենք ունենք կրճատված ծառայողական ավտոմեքենաներ, բայց այս որոշումից Հայաստանի Հանրապետությունում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմումը կարձանագրվի, այսինքն ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել, ինչը ինչը կարևոր է  երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ և նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել։ Իհարկե, սա էլ է մի հարց, որ մենք պետք է ընթացս մոնիտորինգ անենք և տեսնենք արդյունավետությունը լավարկելու ինչ մեխանիզմներ կան»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է 52 պետական մարմնից հետ վերցնել ընդհանուր 423 միավոր տրանսպորտային միջոց և ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին, միաժամանակ նախագծի երկրորդ կետով նախատեսում է որոշումը ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում հանձնման ընդունման գործընթացը ավարտել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև