Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Սաուդյան Արաբիան Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշում է կայացրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող ռազմավարական առաջնահերթությունները։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջ մղելու համաշխարհային զարգացման միտումներին համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև 2024 թ․ նոյեմբերին Հայաստանում կայացած «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովին, որի շրջանակում արքայազն Աբդուլ Ազիզն այցելել էր Հայաստան և հանդիպել երկրի ղեկավարության հետ՝ փոխադարձ համագործակցության ոլորտները բացահայտելու նպատակով:

Արքայազն Աբդուլազիզը նախարարին հայտնել է, որ իր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով Կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի ֆինանսական աջակցության որոշման մասին։ Նախաձեռնության նպատակն է խթանել կանանց տնտեսական մասնակցությունը և հզորացումը՝ առաջ մղելու գենդերային հավասարությունը և ներառական զարգացումը:

Նախաձեռնության շրջանակում գյուղաբնակ կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ թիրախային խմբերի համար իրականացվելու են կրթական, կարողությունների զարգացման, դեպի աշխատաշուկա ուղղորդման և այլ ծրագրեր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031